Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք. Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր. Փաշինյան
Եթե մենք ուզենայինք Ղարաբաղը հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչեւ վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետեւ եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, դա պետք է տեղի ունենար կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեղադրանքներին, թե այս իշխանությունը հանձնել է կամ ուզում է հանցնել Արցախը:
«Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առաջիկա 50 տարում հանրքավե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, իրար հետ կապրեն կողք-կողքի, ադրբեջանական բնակավայրերը կվերադարձվեն, 50 տարի, 100 տարի, հետո կնայենք: Որեւէ այլ պայմանի մենք համաձայն չենք:
Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք: Պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում են՝ կանգնեցնեիք, կանխեի պատերազմը, մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու, կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Հնարավոր չէր ուղղակի: Այն տղաները, որ ընկել են, կանգնել են հենց այս իրվունքի համար, կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար: Այն, ինչ ես խոսում եմ՝ Ղարաբաղը չհանձնելու մասին է: Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք: Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր: Հերիք է խաբենք իրար»,-հյտարարեց Փաշինյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...