Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով Երկրորդ նախագահի ներկայացուցիչը դատարանին ապացույցներ է ներկայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին։
Ըստ նրա՝ 2021 թ․ մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ էր ունենում, Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Փաշինյանն այդ ելույթով խախտել է նրա անմեղության կանխավարկածը։
Նախագահող դատավորն արձանագրել է, որ դատարանին հասկանալի է եղել, որ ներկայացվածն ապացուցում է այն փաստը, որ պատասխանողի ելույթի ժամանակ հայցվորը մեղադրվել է Քր․ Օր․-ի 300․1 հոդվածի առաջին մասով։
Պատասխանող կողմն, իր հերթին, ընդունել է, որ 2021 թ․ մարտի 1-ին Փաշինյանը մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ ելույթ է ունեցել և խոսել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին, բայց չի ընդունել, որ այդ ելույթը պետք է զրպարտչական համարվի։
«Նման դեպքերում պատասխանող կողմը դատարան է գալիս ապացուցելու, որ հրապարակային ելույթը ճշմարտություն է, բայց այս դեպքում պատասխանողը չի պնդում, իր խոսքերը համապատասխանում են իրականությանը։ Մնում է, որ դատարանը ճիշտ գնահատի, թե այդ հրապարակված տեղեկությունները պե՞տք է համարվեն զրպարտչական, թե՞՝ ոչ։ Դատարանին մնում է ներկայացված փաստերը համեմատել օրենքի հետ», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ալումյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնատար անձն իր գնահատականներում պետք է զուսպ ու հավասարակշռված լինի։ «Վարչապետն այնպիսի բաներ է ասել, որ տպավորություն է ստեղծվել, թե 300․1-ով մեղսագրվող արարքներն արդեն հաստատված են։ Այդ տեքստը մենք համարում ենք ոչ միայն զրպարտչական, այլ նաև՝ անմեղության կանխավարկածը խախտող», - ասել է Ալումյանը։
Գործը մտել է դատաքննության փուլ։ Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի