Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության պայմանագիրն» իրականում խաղաղություն չի բերելու», այն հերթական «ղազագիրն է», հերթական կապիտուլյացիան. Վահե Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը «կյանքեր փրկելու» պատճառաբանությամբ կստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց այս տեսքով խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է «ղազագիր» և հերթական կապիտուլյացիա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբվակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ԱԽ-ն հայտարարություն էր տարածել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված, և Ադրբեջանին առաջարկել էր անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ:Այսօր էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ-ի առաջարկին և հայտարարել՝ « Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի»:
Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը շեշտեց՝պետք է նախ հասկանանք՝ ինչ է դրվում այդ խաղաղության պայմանագրի հիմքում.
«Եթե դրանք այն հինգ կետերն են , որոնք Ադրբեջանն առաջարկում է, սա նշանակում է, որ մենք Արցախը կորցնում ենք, մենք ընդհանարապես զրկվում ենք ապագայում Արցախի հարցը որևէ միջազգային հարթակում բարձրացնելու հնարավորությունից, բացի սրանից՝ այստեղ տողատակով անցնում է նաև Զանգեզուրի միջանցքի հարցը: Սա ուրիշ բառ, քան «ղազագիր» իր մեջ չի պարունակում: Մենք պետք է հասկանանք՝ մեր կառավարությունը պատրա՞ստ է գնալ սրան ընդառաջ »,-ասաց զրուցակիցը:
Ընդդիմադիր պատգամավորը նաև վստահեցրեց, որ խաղաղության պայմանագիրը մեզ լիարժեք խաղաղություն չի բերելու, քանի որ որևէ փաստաթղթի կնքումը երաշխիք չէ, որ Ադրբեջանն այլևս սադրանքների չի դիմի.
«Դեռ պետք է հասկանանք՝ խաղաղության երաշխավորներն ովքե՞ր են, եթե Թուրքիան և Ադրբեջանն են, իհարկե, որևէ երաշխիք չկա: Նիկոլ Փաշինյանը հիմա այնքան վախեցել է, որ ադրբեջանցիները կրկին էսկալացիայի են դիմում, պատրաստ է ցանկացած բան ստորագրել, արդեն մեր ազգը պետք է որոշի՝ պատրաստ է դրան, թե՝ ոչ, թե Նիկոլի վախերը չի կարողանում կառավարել ժողովուրդը: Ես, օրինակ, տեսնում եմ, որ հայ հասարակությունը պատրաստ չէ լավացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները, որքան էլ մեր երկրի ղեկավարները հայտարարեն, թե պատրաստ են դրան»,-ասաց Հակոբյանը:
Զրուցակիցը չբացառեց, որ Արցախում վերջին օրերին իրավիճակը լարվել է միտումնավոր, որպեսզի հայ հասարակությունը նոր պատերազմը կանխելու համար չընդդիմանա ստորագրվելիք այսպես կոչված «խաղաղության պայմանագրին».
«Նիկոլ Փաշինյանը հիմա հեթական իր երգն է երգում «ես փրկում եմ կյանքեր», ինքը փրկում էր կյանքեր ու ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, նույն հաջողությամբ «կփրկի կյանքեր» ու կստորագրի խաղաղության պայմանագիրը, բայց այս տեսքով խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է «ղազագիր», հերթական կապիտուլյացիան է ստորագրում »,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. « Մենք համարում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն անհրաժեշտություն է, բայց դա չպետք է լինի Հայաստանի ինքնասիրության, հետաքրքրությունների և ազգային շահի հաշվին»,-եզրափակեց Վահե Հակոբյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...