ԱԳ նախարարը այդպես էլ չասաց, որ Արցախը որևէ կարգավիճակով չի տեսնում Ադրբեջանի կազմում
Խորհրդրանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախքան հարցը տալը նկատեց․
«Արձանագրենք, որ բացառիկ հարցուպատասխաններից է, որ լարված մթնոլորտում չի անցնում»։
Այնուհետև դիմելով ԱԳ նախարար Արարար Միրզոյանին ասաց․
«Ադրբեջանը Հայաստանին դիվանագիտական ճանապրահով, ինչպես Դուք եք ասել, փոխանցում է հինգ կետեր։ Դուք ասում եք՝ մենք էլ ունենք մեր կետերը, սկզբունքները, պատկերացումները, և հղում եք անում Արմենպրեսին տված ձեր հարցազրույցին։ Ես առաջարկում եմ հարգեք այս խորհրդարանը, հարգեք հայ մարդուն և հայ հասարակությանը և հնչեցնենք որոնք են մեր սկզբունքները։ Դուք ասում եք անընդունելի ոչինչ չկա Ադրբեջանի առաջարկներում։ Պարոն Միրզոյան, կարող է հայկական կողմի համար լինել տարբերակ, որը ենթադրում է Արցախի որևէ կարգավիճակով ներառում Ադրբեջանի կազմում»։
Միրզոյանը ի պատասխան պատգամավորի կրկին հիշատակեց Արմենպրեսին տված իր հարցազրույցը, սակայն այդպես էլ որևէ կերպ չասաց, որ Արցախը որևէ կարգավիճակով չի ներառվի Ադրբեջանի կազմում։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...