Ի սկզբանե պարզ էր, որ այս մեղադրանքը ձեռքի հետ սարքած մեղադրանք է․ Արմեն Գևորգյան
Այսօր ականտես եղաք մի քանի բացարձակ ապօրինությունների։ Դատավորը մտածեց-մտածեց՝ էլ ինչ հիմքով երկրից արգելի դուրս գալ և հիշեց, որ ինձ ժամանակին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Այս մասին Սիլվայի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ առաջնորդվելու եմ ԱԺ պատգամավորի մանդատով և արդեն բառի բուն իամստով պետք է զբաղվեմ որպես պատգամավոր իմ պարտականություններով»,-ասաց Գևորգյանը։
Նա նշեց, որ արդեն որերորդ անգամ փորձում են պարզաբանում ստանալ մեղադրանքի էության հետ կապված․ «Ի սկզբանե պարզ է, որ այս մեղադրանքը ձեռքի հետ սարքած մեղադրանք է, որովհետև հիմնական ուշադրությունը քննության եղել է Մարտի 1-ի գործի մասով։ Ինձ ընդհանրապես 2018 թվականի օգոստոսի 3ին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով և հետո առաջին անգամ ստորագրությունը որպես խափանման միջոց իմ նկատմամբ ընտրվել մի մեղարդնաքով, որը հետո անհետացել է, այսօր այդ մեղադրանքը չկա․․․»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն