«Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին հիվանդանոց են տեղափոխել՝ սրտի փոխպատվաստման
«Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթող Սալբադոր Սոբրալին Լիսաբոնում հիվանդանոց են տեղափոխել, գրում է Wiwibloggs-ը: Երգիչը սրտի բնածին արատ ունի: Նրան հոսպիտալացրել են համերգից հետո: Երգիչը որոշ ժամանակով ստիպված կլինի հեռանալ բեմից եւ զբաղվել առողջությամբ:
Ըստ elmundo.es-ի՝ ներկայում արտիստը Լիսաբոնի Սանտա Քրուզ հիվանդանոցում է, որտեղ նրան սրտի փոխպատվաստում է սպասվում: Սալվադորին բուժհաստատություն են հասցրել ծանր վիճակում, սակայն, բժիշկների խոսքով, նրա վիճակը կայուն է, մի քանի օրգանների գործունեությունը կարգավորվում է հատուկ սարքավորումների միջոցով:
«Այստեղ մենք լիարժեք վերահսկում ենք նրա վիճակը: Մինչեւ Սալվադորը նոր սիրտ ստանա, նրան հանգիստ է հարկավոր, ծանրաբեռնվածությունը պետք է նվազագույնի հասցնել»,- ասել է բժիշկները:
Ավելին, մասնագետները երգչին դեռ երեք ամիս առաջ էին զգուշացրել, որ համերգների ժամանակ ծանրաբեռնվածության պատճառով կարող է հիվանդանոցում հայտնվել, եւ խորհուրդ էին տվել դադարեցնել ելույթները, հանգստանալ եւ վերականգնել առողջությունը: Սակայն «Եվրատեսիլ 2017» մրցույթում հաղթելուց հետո Սոբրալն ավելի շատ համերգներ է ունեցել, քան ամբողջ կարիերայի ընթացքում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...