Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման․ Հրանտ Բագրատյան
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Իրենք առիթ են ման գալիս հարձակվելու համար, լավ առիթ կարող է լինել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- նշեց Բագրատյանը։
Բագրատյանի խոսքով՝ պետք է ամեն կողմից պաշտպանական ամուր համակարգ ստեղծել, հակառակ դեպքում՝ փորձերը թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ձախողված են։
«Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու»,- ընդգծեց նախկին վարչապետը։
Բագրատյանն առաջարկում է՝ ստեղծել ռազմականացված բնակավայրեր, ինքնապաշտպանական դասեր անցկացնել մեծահասակ կանանց եւ տղամարդկանց հետ, կառուցել կապսուլներ։
«Կապսուլները բետոնյա կառույցներ են, որոնց «Բայքրաքթար»-ը որքան էլ խփի, չի վնասի։Երեխեքին խրամատը չի պաշտպանում»,- ասաց Հրանտ Բագրատյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն