ԵԱՏՄ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային արժույթներով հաշվարկներին փուլային անցում կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պայմանավորվածություններ են ձեռք բերել ազգային արժույթներով հաշվարկներին փուլային անցման շուրջ, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ շատ կարեւոր հարցը, որը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին, ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցն է։ «Այսինքն՝ այն մաքսատուրքերը, որ ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաշխվում են որոշակի համամասնություններով, որոնք ամրագրված են միութենական պայմանագրով, եւ, համապատասխանաբար, հայտնվում են համապատասխան երկրների բյուջեներում։ Նախկինում այդ ամենը տեղի էր ունենում արտարժույթով։ Այս պահին մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, որ Ռուսաստանը մաքսատուրքի հիմնական հաշվարկը ստանում է ռուբլով։ «Այսպիսով, մենք սկսել ենք միասնական ռուբլային տարածքի ձեւավորումը»,- պարզաբանել է Ռեշետնիկովը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն