Հիմա Ադրբեջանն օգտագործելու է Էդուարդ Աղաջանյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ ղեկավարությանը Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկով, որը ձգձգվում է: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ 2021-ի հոկտեմբերին ձեւավորված այդ հանձնաժողովն ամբողջական նիստ դեռ չի գումարել:
Անդրադառնալով իրենց Արցախ այցելությանը, նա նշեց. «Այցելել ենք այն գյուղերի մի մասը, որոնք արկակոծվել էին, թշնամու կողմից սպառնալիքների տակ են՝ Խրամոթ, Խնապատ եւ այլն: Համայնքի ղեկավարների, բնակիչների հետ հանդիպեցինք, ընդհանուր տրամադրությունը մարտական էր: Մեր այնտեղ գտնվելու ժամանակ էլ ադրբեջանցիների կողմից երաժշտություն էր միացվել: Խրամոթրի գյուղապետը շատա արգ բարձրախոսները միացրեց, հայրենասիրական երգերը ամբողջ գյուղում լսվում էին:
Իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունը մինչեւ իր բացասական հետեւանքները տալիս է: Ասկերանի այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները խիստ կարեւոր են: Հանդերի այգիների մի մասը թշնամու ձեռքն է անցել, մյուսներն էլ, որ հայկական կողմի վերահսկողության տակ են, թշնամին խանգարում է աշխատանքներ իրականացնել այդտեղ, եւ ամբողջությամբ պարապուրդի են մատնվել:
Խրամորթը Ասկերանից մի քանի կմ է հեռու, շատերն ազգականներ ունեն Ասկերանում, այսինքն երեխաներին տեղափոխելը նաեւ դրանով է պայմանավորված: Օրերս թշնամին փորձել էր ոտնձգություն կատարել, որը ռուս խաղաղապահների կողմից կանխվել էր»:
Նա հավելեց, որ հանդիպումներ են ունեցել Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ. «Բավականին երկար զրույց էր, ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնել, նաեւ հանդիպել ենք ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահի եւ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից շատ կարեւորվեց Հայաստանի եւ Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարելը: Նաեւ անհանգստություն կար, էլեկտրականացված մթնոլորտ էր՝ հաշվի առնելով եւ Հայաստանի ԱԳ նախարարի աղմկահարույց հայտարարությունները, եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի վտանգավոր, տրամաբանության բոլոր սահմաններն անցնող հայտարարությունները: Բնականաբար, սա չի կարող չազդել Արցախի մեր հայրենակիցների վրա»:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ տարիներ առաջ Մութալիբովը հայտարարել էր, թե ադրբեջանաիկան ժողովրդական ճակատն է կազմակերպել Խոջալուի դեպքերը, եւ մինչեւ հիմա հայկական կողմն օգտգործում է դա որպես փաստարկ. «Հիմա ադրբեջանական կողմն օգտագործելու է Էդուարդ Աղաջանյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն