Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի ՄԱՍ ՉԻ ԵՂԵԼ
Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 5 սկզբունք է ներկայացրել Հայաստանի իշխանություններին։ Ամենաառանցքայինը դա փոխադարձաբար երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջն է։ Եթե Հայաստանն այսօր գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, դա կնշանակի հրաժարում Արցախից եւ նրա ամրագրում Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանը սրանով փաստորեն իրավաբանորեն կամրագրի նաեւ 44 օրյա պատերազմի արդյունքները․ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին խոսք այլեւս չի կարող գնալ։
Ալիեւի կողմից համառորեն այս պահանջի առաջ քաշումը, բացահայտեց Նիկոլ Փաշինյանի եւս մեկ մանիպուլյացիա։ Այսպես, վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում պնդում է, թե Հայաստանը դեռ 1991թ․-ին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բա եթե ճանաչել է, Ալիեւը հիմա քեզանից ի՞նչ է ուզում։
Այսպես, խոսքն ընդամենը հետեւյալի մասին է՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաեւ Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Թուրքմենստանը, Տաջիկստանը ու Ուզբեկստանը 1991թ. անդամակցելով ԱՊՀ-ին, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը (հոդված 5, համաձայնագիրը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1992թ․-ին)։
Բայց!!!
Հայաստանը ընդունել է նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ-ում գործող օրենսդրության հիմա վրա ԱՆԿԱԽԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ։ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի ՄԱՍ ՉԻ ԵՂԵԼ, 1991թ․-ին Արցախը իր անկախությունը հռչակել է Խորհրդային միությունից, այսինքն 1991 թվականին ԱՊՀ պայմանագրում արձանագրված ձեւակերպումը 0 նշանակություն ու արժեք ունի Ադրբեջանի համար։
Ինչպես եւ խոստացել էի, շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի արխիվային տեսանյութերը, այսօր ձեզ կներկայացնեմ 2004թ.-ին ԵԽԽՎ-ում ( Հայաստանը ԵԽԽՎ անդամ է դարձել 2001թ.-ին) Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ադրբեջանցի պատվիրակ Սամադ Սեիդովին։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները