Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստը

Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք. Ռուստամյան

ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովը պատմության մեջ կմնա որպես արտակարգ ժողով, այն գումարվում էր աննախադեպ սրված ու լարված իրավիճակում, Հայաստանին սպառնացող բազմաթիվ վտանգների առկայության պարագայում։ Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորընտիր ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Խոսքն իրականում վերաբերում է մեր լինելության գործողություններին, Դաշնակցությունը, իր առաքելությանը համաձայն, լինելով վտանգների բաց ներվը զգացող կուսակցություն, շատ հստակ արձանագրում է, որ մենք կանգնած ենք օրհասական խնդիրների լուծման հրամայականի առջև, ունենք թե ներքին, թե արտաքին լրջագույն վտանգներ։ Խնդիր ունենք թույլ չտալու, առնվազն կասեցնելու այնպիսի զիջումներ, որոնք կենսական նշանակություն կունենան մեր ապագայի համար։ Զիջումների կարմիր գծերը չարձանագրելու պարագայում մենք թե Արցախը, թե Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք։ Սա չափազանցություն չէ, սա իրական վտանգի վերլուծություն է»,-ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով, աշխարհքաղաքական փոփոխութունների հորձանուտում նոր լրջագույն մարտահրավերներ են առաջացել. «Չափազանցություն չի լինի ասել, որ Հելսինկյան պակտից հետո ձևավորված նախկին աշխարհակարգն այլևս չի գործում կամ գործում է լուրջ խափանումներով։ Ուժի գործադրումը սկսել է դառնալ միջպետական հարցերի լուծման միջոց։ Այս պարագայում, իսկապես, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնել, որ անվտանգային համակարգը ձևավորի մարտահրավերները հաղթահարելու համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, որ գործում է մեկ պետության նման, ամեն օր փորձում է մեր շուրջ օղակը սեղմել։ Մենք ամեն օր կանգնած ենք մեր լինելության հարցերը լուծելու պարտադրանքի առջև, և դրան համապատասխան անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկենք անհապաղ»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նկատեց՝ «Ապագա կա» կարգախոսով իշխանության եկած ուժն անում է այնպիսի զիջումներ, որոնք վտանգի տակ են դնում երկրի ու ժողովրդի ապագան. «Այո, Հայաստանում կա ապագա, բայց առանց կենսական զիջումների։ Հայաստանում ու հայության համար չի կարող լինել ապագա կենսական զիջումներով։ Մենք հստակ մատնանշել ենք այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ զիջումներ թույլ չի տա Դաշնակցությունն իր համահայկական կառույցով։ Իսկ հայ ժողովուրդը պետք է վերագտնի իր երբեմնի առաքելությունն ու նշանակությունը, այս տարածաշրջանում գոյատևելու իր անսակարկելի իրավունքը և դիմակայի այս փորձություններին»,-ասաց Ռուստամյանը։