Զելենսկի. Փոխզիջումների կարելի է գնալ, բայց դրանք չպետք է դավաճանություն լինեն
Պատերազմին կարելի է վերջ դնել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջման հիման վրա ուղիղ բանակցություններից հետո։ Այս մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կպատասխաներ նա Դոնբասի անկախությունն ընդունելու եւ Ղրիմը ռուսական ճանաչելու պահանջին։
«Այստեղ հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ տալ... Յուրաքանչյուր բանակցություններում իմ նպատակը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտն է։ Եվ ես նույնպես պատրաստ եմ որոշակի քայլեր ձեռնարկել։ Կարելի է փոխզիջումների գնալ, բայց դրանք չպետք է դավաճանություն լինեն իմ երկրին։ Եվ մյուս կողմը նույնպես պետք է պատրաստ լինի փոխզիջումների, դրա համար էլ դրանք կոչվում են փոխզիջումներ։ Միայն այդպես մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից։ Մանրամասների մասին դեռ չենք կարող խոսել։ Նախագահների միջեւ դեռ անմիջական շփում չի եղել։ Միայն երկու նախագահների ուղիղ բանակցություններից հետո մենք կկարողանանք վերջ դնել այս պատերազմին»,- ասել է նա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:


















































Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ
Կիևում հզոր պայթյուններ են գրանցվել
Կիևում պայթյուններ են, Ուկրաինայում՝ օդային տագնապ
Արեստովիչը խոստովանել է, որ ստել է ուկրաինացիներին ռազմաճակատներում տիրող իրավիճակի մասին
ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա ուղիղ բախման կհանգեցնի ՌԴ-ի և դաշինքի միջև. Լավրով
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն