Ադրբեջանական դիրքերից մոտ 5-6 րոպե ինտենսիվ կրակել են գյուղի ուղղությամբ․ Խրամորթի գյուղապետ
Այսօր առավոտյան ժամը 8-ի սահմաններում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից կրակահերթեր են արձակվել գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։ «Մոտ 5-6 րոպե տևել են կրակոցները։ Մերոնց պատասխան գործողություններից հետո միայն ադրբեջանական կողմը լռել է։ Խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները որ ժամանեցին արդեն որոշակի հանդարտվել էր իրավիճակը»,-ասաց Աբրահամյանը։
Գյուղապետի խոսքով՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը սկսել է կրակել գյուղի ուղղությամբ, ինքն այդ մասին անմիջապես տեղեկացրել է Արցախի իրավապահ մարմիններին ու խաղաղապահ առաքելությանը։
Վերջիններիս ներկայացուցիչները, ինչպես նշեց գյուղապետը, խոսել են ադրբեջանական կողմի հետ, որից հետո խրամորթցիներին հավաստիացրել են, որ վիճակը չի սրվի։
Գյուղի ուղղությամբ պարբերաբար կրակոցներ արձակելով՝ ադրբեջանցիները փաստացի խոչընդոտում են, որ խրամորթցիները մշակեն իրենց սեփականություն հանդիսացող հողը։ Աբրահամյանն ասում է՝ այն բանից հետո, երբ Խրամորթի վարելահողերում աշխատող տրակտորիստի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները կրակոցներ արձակեցին, գյուղատնտեսական տեխնիկա չի կարողանում մտնել դաշտ։
«Ոչ մի երաշխիք չկա, որ անգամ խաղաղապահի ներկայությամբ չեն կրակելու դաշտում աշխատող գյուղացու ուղղությամբ։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող ես որևէ մեկին ստիպել, որ տրակտորով դաշտ մտնի։ Այսօրվա դեպքն էլ դրա վառ ապացույց»,-նշեց Աբրահամյանը։ Հայկական հողերը բռնազավթած և ապօրինաբար այնտեղ տեղակայված ադրբեջանցի զինծառայողները շարունակաբար սադրանքների դիմելով՝ փորձում են ահաբեկել, վախի մթնոլորտ ձևավորել իրենց հայրենի հողում ապրող արցախցիների մոտ։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները