Հայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ երբեք համաձայնագիր չի ստորագրել․ Գեղամ Նազարյան
«Սանասար, թե՞․․․Իհարկե՝ Սանասար, ինչպես նաև՝ Տավուշ և ոչ՝ Թովուզ , Քարվաճառ և ոչ՝ Քելբաջար, Գանձակ և ոչ՝ Գյանջա, բայց էս ամեն ինչը, բանակցություների , դիավանագիտության, իրականության, աշխարհում մեր տեղի ու դերի հետ որևէ կապ չունի։ Բանակցելն ամոթ չէ, բանակցելը դավաճանություն չէ , դավաճանություն է խուսափել բանակցություններից և վտանգել պետությունն ու ժողովրդին»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խորհրդարանի ամբիոնից։
« Սիրելի՛ հայրենակցիներ, երբեք Հայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրել ․ քննարկե՞լ են փոխզիջումային տարբերակներ, իհարկե՝ այո , քննարկել են, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ Արցախի խնդիրը հնարավորին չափ ընդունելի լինի, որ մեր տղերքը չզոհվեն»,-ասաց Նազարյանը՝ այդուհետ խոսքն ուղղելով իշխանություններին․ «Դուք ո՛չ կարողացաք նորմալ բանակցել, ո՛չ տղերքի կյանքը փրկել, ու այսքանից հետո մատ եք թափ տալիս։ Ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս․ Արցախն ազատագրած Սեյրան Օհանյանի՞, Սյունիքի մեր ընկերների՞»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն