Գիշերը Ուկրաինայում եւ նրա շուրջ. ՌԴ որոշ բանկեր անջատվել են SWIFT-ից
ԵՄ-ն հավանություն է տվել ռուսաստանյան որոշ բանկերի անջատումը SWIFT համակարգից:
Թուրքիան հայտարարել է, թե գործի է դնում Մոնտրյոյի համաձայնագրի 19-րդ հոդվածը եւ Դադրդանելի ու Բոսֆորի նեղուցները փակում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նավերի համար: Այսպիսով թուրքերը միանում են Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին:
Մեծ Բրիտանիան նոր օրենք է ընդունել, ըստ որի կալանավորվելու են բրիտանական նավահանգիստներում գտնվող ռուսաստանյան նավերը:
Ուկրաինան դիմել է Կարմիր խաչին, խնդրելով կազմակերպել Կիեւի եւ Կիեւի մարզի խաղաղ բնակիչների տարհանումը:
Պենտագոնի ղեկավարը Ուկրաինայի պաշտպանության նախարարին ասել է, թե մտադիր են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Համաշխարհային բանկը եւ ԱՄԿ-ն պատրաստվում են Ուկրաինային միլիարդավոր դոլարի աջակցություն ցուցաբերել:
ԱՄՆ-ը մտադիր է իր օդային տարածքը փակել ռուսաստանյան օդանավերի համար:
Ճապոնիան եւս իր օդային տարածքը կփակի Ռուսաստանի առջեւ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե աջակցելու են Ուկրաինային, եւ որ Եվրոպա լրացուցիչ զորախմբեր են ուղարկել ոչ թե կռվելու, այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Ռուսաստանից պաշտպանելու համար:
ԱՄՆ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենին եւ ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայում ստեղծված իրադրության համար:
ԱՄՆ նախագահ Ջո բայդենը հպարտացել է, ասելով, թե իրենց պատժամիջոցների պատժառով Ռուսաստանը կորցրել է իր կապիտալացման 40 տոկոսը:
Նավթի գինը 2014 թվականից հետո առաջին անգամ հատել է 110 դոլարի սահմանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, թե որն է իրենց նպատակը: Նա շեշտել է, թե Ռուսաստանը թուլանում է ուկրաինական գործողությունների եւ պատժամիջոցների պատճառով, իսկ իրենք ուժեղանում եւ ավելի միասնական դառնում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը