Թավշյա թալան․ ինչպես «հույժ գաղտնի» միլիոններ ծախսվեցին Փաշինյանի կառավարական առանձնատան վրա, և ինչպես 2 տարում «ջրվեց» կոռուպցիոն սկանդալը
Դեռ 2019 թվականի սեպտեմբերին, երբ նոր էր բոլորել Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1,5 տարին, AntiFake.am–ը տեղեկություն ստացավ, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» որակմամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել` շուրջ 2 միլիոն դոլար։
Տեղեկությունը ստանալուց հետո մենք ուսումնասիրել էինք բաց աղբյուրները և պարզել, որ Կառավարությունը «հույժ գաղտնի» պայմաններում առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշում էր կայացրել։
Հրապարակային էր տվյալ որոշման միայն «1-ին» կետը, որով սահմանված էր, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում է կատարել՝ պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորման, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար: Այս աշխատանքների կատարման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար):
Իսկ նախագծի մյուս՝ «2-րդ», «3-րդ», «4-րդ», «5-րդ» կետերը դրոշմագրված են որպես «հույժ գաղտնի»։

Մանրամասները՝ antifake.am-ում


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն