Մառա Բաղդասարյանը տուգանվել է տուգանքները ժամանակին չվճարելու համար
Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը Մոսկվայի 353 շրջանի դատարանի որոշմամբ տուգանվել է նախկինում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները չմուծելու համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Դատարանը վճռել է Բաղդասարյանին մեղավոր ճանաչել Վարչական օրենսգրքի «Վարչական տուգանքները ժամանակին չվճարելու մասին» հոդվածը խախտելու համար եւ 10 հազար ռուբլու չափով վարչական տուգանք սահմանել նրա համար»,– հայտարարել է դատավորը։
Խոսքը 2016 թվականի հուլիսի 25–ին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին է։ 5 հազար ռուբլի տուգանքը Բաղդասարյանը վճարել է միայն հունվարի 5–ին։ Ինքը Բաղդասարյանը կամ նրա փաստաբանները դատաքննությանը չեն ներկայացել, սակայն հայտնի է, որ սկանդալային սթրիթռեյսերը ճանաչել է իր մեղքը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...