«Ասում են՝ 12 %-ով վարկ ենք տալիս, վարկ չեմ ուզում, իմ տունն եմ ուզում». տեղահանված արցախցիների բողոքի ակցիան
Արցախից տեղահանված բնակիչներն այսօր՝ փետրվարի 18-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության հրապարակում և արտաքին գործերի նախարարության մոտ։ Նրանք պահանջում են իրենց վերջապես փախստականի կարգավիճակ տալ, քանի որ այլևս այլ ելք չեն տեսնում։
Արցախցիները բողոքում են ՀՀ կառավարության օրեր առաջ կայացրած որոշման դեմ, որով նախատեսվում էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին Հայաստանից պետական աջակցություն տալ հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերելու կամ մասնավոր բնակելի շենք կառուցելու համար։
«Մեզ ասում են 12 տոկոսով վարկ ենք տալիս, ես վարկ չեմ ուզում, իմ տունն եմ ուզում։ 80. 000 դրամով ես նույնիսկ կոմունալ վճարները չեմ կարողանում մուծել, վարկով տունն ո՞ւմ է պետք։ Ես տուն-տեղ կորցրել եմ, 12 տոկոսով ձեռնտու չի: Ես այստեղ վարձով եմ ապրում, 25 հազար դրամ աջակցություն էին տալիս, ասեցին՝ շատ է, հիմա 20 հազար են դարձրել: Աշխատանքի էլ չեն վերցնում, 35 տարեկանից բարձր կանանց աշխատանքի չեն ընդունում: Չգիտեմ, 35 տարեկանից բարձր կանանց պետք է գլխատեն, թե չէ»,-ասաց շուշեցի կինը:
Նա դիմեց միջազգային հանրությանը. «44 օր լռել եք, հիմա ինչի՞ եք լռում: Արցախի նխագահին են հիմա էլ սպառնում, որ կգողանան: հետո ի՞նչ կլինի մեր վիճակը»::

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները