Ադրբեջանցիները նշանառության տակ են պահում Մարտունու գյուղերի ցորենի արտերը, խաղողի ու նռան այգիները, կրակում վարուցանք անող գյուղացիների ուղղությամբ. Արմեն Բաղրյան
2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի հինգ գյուղ թշնամու վերահսկողության տակ է անցել, բազմաթիվ գյուղեր ոչ միայն սահմանամերձ են դարձել, այլև՝ կորցրել են վարելահողերի զգալի մասը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտունու վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արմեն Բաղրյանը։
Մասնավորապես թշնամու վերահսկողության տակ են անցել Բերդաշենի , Ճարտարի, Աշանի, Գիշի, Խնուշինակի և այլնի վարելահողերը։ Մի մասն էլ, որը մեր հսկողության տակ է, բայց դիտարկելի է ադրբեջանցիների կողմից, մարդիկ չեն կարողանում մշակել։ Չեն թողնում, կրակում են։ Մարդիկ էլ ի՞նչ անեն, ո՞նց աշխատեն,-ասաց Արմեն Բաղրյանը։
Աշխատակազմի ղեկավարը հավաստիացնում է՝ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները նման հանցավոր արարքներ չեն անում, դրա համար էլ աշխատում են հիմնականում խաղաղապահների հսկողությամբ այգի մտնել։ Ասում է՝ այդպես էլ աշխատանքները շատ են դանդաղում։ Ամեն անգամ խաղաղապահներին սպասել չի լինում, այդ պարագայում էլ միջադեպերն են անխուսափելի։
«Վարուցանք անելիս կրակում են, փորձում են վախեցնել։ Հաճախակի Բերդաշենի ուղղությամբ են նման դեպքեր լինում։ Մեկ շաբաթ առաջ էլի կրակել են․ Բերդաշենի վարելահողերում տրակտորն աշխատում էր, կրակոցներ են արձակել։ Մարդիկ էլ թողել, գնացել են դաշտից»,-ասաց Արմեն Բաղրյանը։
Մարտունու գյուղերի վարչական տարածքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանցի զինվորականները, ինչպես Բաղրյանն է ասում, նշանառության տակ են պահում ցորենի արտերը, խաղողի ու նռան այգիները։ Ադրբեջանցի զինծառայողների նշանառության տակ գտնվող բոլոր դաշտերում ու այգիներում նույն վիճակն է՝ մարդիկ կա՛մ ընդհանրապես չեն կարողանում մշակել իրենց պատկանող հողերը, կամ էլ՝ ադրբեջանցիների կրակոցների ու սպառնալիքների տակ կիսատ են թողնում աշխատանքը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները