Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Անոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաները Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարին
Հայաստան

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են Արման Թաթոյանին

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով։ Անդրադառնալով Արման Թաթոյանի իրավապաշտպան, անաչառ գործունեությանը՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն ու հրապարակումները։ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ա․ Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար։

Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ համանուն կառույցների փոխգործակցությունը լավագույնն է որակում այդ համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգային խնդիրներին ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար։ Կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ իրավապաշտպանն ընդգծել է հատկապես ՀՀ և ԱՀ նույն կառույցների համագործակցությունն ու համատեղ գործունեությունը։ Արման Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ, անկախ ունեցած կարգավիճակից, իր հետագա գործունեությունը ևս ուղղված կլինի իրավապաշտպանությանը։

Այնուհետև Արման Թաթոյանը հանդիպել է պատգամավորական կազմի հետ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Հայաստանի ՄԻՊ գործունեությունը՝ ընդգծելով հանրային վստահությունը Արման Թաթոյանի նկատմամբ:

Իր խոսքում Թաթոյանը անդրադարձել է փաստահավաք առաքելությանը՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու գործում կարևորելով Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ խորհրդարանականների աջակցությունը:

Այնուհետև ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, ջանքերը՝ միջազգային ատյաններում Արցախի իրավունքների պաշտպանության հարցում:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը սակայն չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում»,-ասել է Հայաստանի ՄԻՊ-ը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու անհրաժեշտ պատասխան գործողություններին: