Աֆրիկացի մարդակերին սպանել են ոստիկանները
ՀԱՀ-ում ոստիկանները սպանել են 23-ամյա տղամարդուն, որը գլխատել էր կնոջն ու կերել նրա մարմինը։ Independent-ի փոխանցմամբ, Աֆիլա Մապեկուլան ուտում էր 35-ամյա Թեմիզա Մասումպայի մարմինն այն պահին երբ ժամանել են ոստիկանները։
Հայտնում են, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճից հետո տղամարդը կտրել էր կնոջ կոկորդը։ Սպանության մասին ոստիկանությանը հայտնել էր հանցագործի մայրը։ Աֆիլան չէր արձագանքել ոստիկանների կոչերին, որոնք հորդորում էին դադարեցնել զոհի մարմինն ուտելն ու հանձնվել։ Մի պահ նա դանակը ձեռքին շարժվել է դեպի ոստիկանները, այդ ժամանակ էլ հենց նրանք կրակ են բացել։ Աֆիլան վիրավորվել է ձեռքից, ոտքից ու փորից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ այդ վիճակում հանցագործը փորձել է հարձակվել բուժքրոջ վրա։ Նա մահացել է երեք օր անց։
Ոստիկանությունում համարում են, որ այդ վայրագ սպանության ու մարդակերության պատճառը թմրադեղերն էին, որոնց պատճառով Աֆիլային վտարել էին համալսարանից։
Պարբերականը նշում է, որ օգոստոսին ՀԱՀ-ում մարդակերության եւս մեկ դեպք էր գրանցվել։ Չորս տղամարդու մեղադրել էին կնոջ բռնաբարության, սպանության ու նրա մարմինը ուտելու մեջ՝ Դուրբանի մոտակայքում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...