Գորիսի քաղաքապետի ԺՊ-ն «չուզողների աչքը հանելու է»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Գորիսի նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հրաժարականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց հայտնի գործարար Գագիկ Առուշանյանի 26-ամյա որդուն՝ Առուշ Առուշանյանին: Ինչպես արդեն անդրադարձել էինք, վարչապետի այս որոշումն այնքան էլ գորիսեցիների սրտով չէր, քանի որ նորանշանակ քաղաքապետը, չնայած երիտասարդ տարիքին, օրինակելի վարքով չի փայլում:
Նրան մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, «էնպես է աշխատելու, որ չուզողների աչքերը հանի: Էդ գիտեին, թե մենակ Ադունցն է, հա, որ գործ կարա անի, գործը հեսա կտենաք որն է»: Նա ընդգծեց, որ հենց այսօրվանից քաղաքապետը միջքաղաքային տրանսպորտն անվճար է դարձնում: Մեր հարցին, թե այդ ինչպես եւ ում հաշվին, հետեւեց պատասխանը, «Իր: Մարդն իր հաշվին իր քաղաքի համար բարեգործություն է անում, քիչ է արել»: Տեղեկությունը հաստատեցին նաեւ քաղաքապետարանից:
«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նոր «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսներ է ներմուծել Գորիս, այսօրվանից դուրս կգան երթուղի եւ շուրջ 15 ուղղությամբ ուղեւորափոխադրում կիրականացնեն անվճար»,- հայտնեց քաղաքապետարանի աշխատակցուհին: Հետաքրքիր է` ինչ միկրոավտոբուսներ եւ որտեղից է ներմուծել Առուշ Առուշանյանը, այն էլ` մի քանիսը: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չպատասխանեց մեր զանգերին:
Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ էլ` առաջին հարցը, որ բարձրացրել են նոր քաղաքապետին, կադրային Փոփոխությունն է: «Ասաց, որ լավ աշխատեք, ոչ մեկիդ էլ չեմ ազատի, որ սկզբունքներին համապատասխանեք, կմնաք»,- հույս փայփայելով եւ այլեւս չտրտնջալով` ասաց նա: Մեր տեղեկություններով, այս օրերին Առուշ Առուշանյանը փորձել է հետ բերել նախկին քաղաքապետի այն կադրերին, ովքեր ինքնակամ ազատման դիմում էին գրել: Ի դեպ, մեր լուրն այն մասին, որ երիտասարդի ողջ մարմնի վրա դաջվածքներ են, քաղաքապետը ծանր է տարել, նա, ասում են, պլաստիկ վիրաբույժ է փնտրում, որ ազատվի դաջվածքներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են