«Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ...», գրում է Գեղամ Նազարյանը
Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Աբգար Նազարյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ նրա հայրը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աբգարս ժպտում էր, ծիծաղում, երբ ֆեյսբուքով մայրը կամ հայրը երեխայի ծնունդն էր շնորհավորում կամ երեխան՝ ծնողների։ Հիմա ուզում եմ գրել՝ Աբգար ջան, ծնունդդ շնորհավոր, բայց վախենում եմ, որ հիմա էլ իմ վրա կծիծաղի։
Եւ այնուամենայնիվ, շնորհավորում եմ իմ քսան տարեկան հերոս։
Եթե չլինեին մարդակեր հրեշները, այսօր ընտանիքով Հադրութում կլինեինք կամ Աբգարս արձակուրդ կվերցներ եւ տանը կլիներ։
Այսօր Աբգարիս ծնունդը նշեցինք Կիրանցում, բարձրացանք շիրիմի մոտ, իրեն գրկելու փոխարեն Խաչքարը գրկեցինք։
Աբգարս, գիտեք, նվերներ հանձնել շատ է սիրում եւ նույնիսկ ստանալ։ Այսօր Աբգարիս անունից կիրանցեցի երեխաներին ֆուտբոլային համազգեստներ եւ գնդակներ հանձնեցինք։
Եւ այնուամենայնիվ կարոտից խելագարվում եմ։
Ծնունդդ շնորհավոր իմ անսահման խիզախ ու հերոս տղա։ Համբուրում եմ։
Հ.Գ. Աբգար ջան, գիտեմ կարդում ես։ Չծիծաղես։ Մտքով եմ շնորհավորում, բարձրաձայն եւ այսպես։ Ուզում եմ հասկանաս, որ անսահման եմ սիրում ու անելու եմ այնպես ինչպես դուք եք ուզում։ Ներողություն, որ աշխարհի առաջ, այսպես էլ շնորհավորեցի»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն