Ալիևը բառացի կրկնեց Փաշինյանի միտքը՝ Շուշիի «վատ վիճակի մեջ գտնվելու» մասին
Zham.am-ը գրում է․
«Երեկ իր հերթական ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձավ նաև Շուշիին: «...Եթե հայերը նշում են որ Շուշին իրենց քաղաքն էր, ապա ինչու՞ էր այն գտնվում այդպիսի ողբալի վիճակում...», - նշեց Ադրբեջանի նախագահը:
Ուշադրություն կարելի է դարձնել, որ Ալիևը փաստացի կրկնեց Փաշինյանի միտքը: Հիշեցնենք, որ վերջինս նախկինում հենց այդ պաթոսով միտք էր հայտնել, նշելով, թե «...եթե Շուշին հայկական քաղաք էր, ապա ինչու՞ էր այն այդքան դժգույն...»:
Կարելի է ասել, որ Ադրբեջանը, ի դեմս Փաշինյանի, գտել է իր համար արտահաստիքային քարոզչի, ով հայ հանրության համար մատչելի ձևով ներկայացնում է ադրբեջանական հիմնավորումները:
Նախ այն, որ Շուշին «ողբալի» վիճակում էր գտնվում, դա միայն Ալիևի և Փաշինյանի մտքում էր միայն: Համենայնդեպս, զարմանալի է, թե ինչու՞ էր Փաշինյանը 2020-ի ամռանը քեֆ անում իր բնութագրմամբ «գժգույն» քաղաքում:
Իսկ եթե ավելի լայն դիտարկենք հարցը, ապա Հայաստանի ո՞ր քաղաքը «դժգույն» չի համարվի Փաշինյանի դասակարգմամբ: Չարենցավա՞նը, Արմավի՞րը, իսկ միգուցե Իջևա՞նը:
Ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա:
Բայց այստեղ հարցը ճաշակի մեջ չէ: Խնդիրը նպատակների մեջ է: Եվ հերթական անգամ կարելի է զարմանալ, որ Ալիևի և Փաշինյանի ճաշակներն ու խնդիրները համընկնում են: Իսկ միգուցե նրանց նպատականերն է՞լ են համընկնում:
Մտածել է պետք դրա մասին և արագ հետևություն անել, քանզի ուշացումն այս հարցում, կարող է ճակատագրական լինել հայ ժողովուրդի համար:
Սա է իրականությունը»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն