50 հազար դրամ աջակցությունը ստանալու համար ի՞նչ թղթեր են պետք արցախցիներին
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերից ստանալու նպատակով, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից պետք է տրվի տեղեկանք։
Նախարարությունից մանրամասնել են.
Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում,
2. Շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով վճարվելու կամ միանվագ դրամական օգնությունը ստանալու համար շահառուի կողմից լիազորագիր տրվելու դեպքերում:
Շահառուի մահվան դեպքում, վերջինիս ամուսինը կամ 14 տարին լրացած երեխան կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեում բնակվող ընտանիքի այլ անդամը նախարարություն է ներկայացնում.
1.գրավոր դիմում,
2.անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
3. շահառուի մահվան վկայականը և պատճենը,
4.շահառուի ամուսինը կամ 14 տարին չլրացած երեխան՝ նաև շահառուի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և պատճենը:
Դրամական օգնությունը լիազորագրով ստանալու նպատակով, լիազորված անձը նախարարություն է ներկայացնում.
1.գրավոր դիմում,
2. անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,
3.շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով ստացող անձը՝ նաև լիազորագիրը,
4. միանվագ դրամական օգնությունը ստանալու համար շահառուի լիազորված անձը՝ նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ Ժողովրդագրական հարցերի բաժին:
Փաստաթղթերում առկա տվյալները համադրելուց հետո դիմող անձին տրվում է տեղեկանք՝ կանխիկ եղանակով Արցախփոստի մասնաճյուղերից միանվագ դրամական օգնությունը ստանալու նպատակով:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները