Վախից դրդված հակաժողովրդավարական քայլեր. Գեղամ Նազարյան
ՀՀ դատավորների միության հայտարարությունից տեղեկացա, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն հետապնդում են սկսել։
Իհարկե, մենք չենք ասի, թե ում հրահանգն են կատարում այդ կառույցները, չնայած բոլորը գիտեն, թե ով է կանգնած այս խայտառակության ետեւում։
Մենք նաեւ գիտենք, որ այս ամենի լուռ կամ անլուռ հովանավորները բոլոր այն երկրներն ու միջազգային կառույցներն են, որոնք 2018 ի ապրիլից հետո կուրացել եւ խլացել են։ Բոլոր այն երկրներն ու կառույցները, որոնք չտեսան դատարանների շրջափակումը, պատգամավորներին ապօրինաբար ազատությունից զրկելը, ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած խայտառակությունները, քաղաքապետերի եւ նրանց տեղակալների ձերբակալությունները, ապօրինի բերման ենթարկելու հազարավոր դեպքերը, ՀՀ երկրորդ նախագահի դեմ փուչիկ գործի հարուցումը եւ նրան երկար ժամանակ ազատությունից զրկելը։
Ավելացնեմ, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի եւ Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի եւ Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Պահանջում եմ՝ դադարեցրեք այս այս ամոթալի գործընթացը։ Գործիք մի դարձեք վախկոտ եւ մի ամբողջ կյանք վախերով ապրած մարդու ձեռքում։
Հիշեք՝ ոչինչ չի մոռացվում ոչ ոք չի մոռացվում։
Ու ամենակարեւորը՝ վախկոտն այդպես էլ քաջին ու արժանապատիվին չի հասկանա։ Այդպես էլ չի հասկանա, որ ազատությունից զրկելով, սպառնալով, քրեական գործեր հարուցելով սկզբունքային մարդուն կամակատար չի կարող դարձնել։
Շուտով, շատ շուտով ամեն ինչ իր ըեղը կընկնի։ Մենակ մեր հազարավոր տղերքը մեր կողքին չեն լինի։ Ողբերգությունը սա է, թե չէ մնացածը լուծելի հարցեր են։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն