Սփյուռքահայ գործարար. «Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, 4-ն էլ թալանեցին ու տարան»
aravot.am-ը գրում է. Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Հայաստանում 5 բիզնես է դրել, 5-ն էլ թալանել են: Ըստ գործարարի, սփյուռքը զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ. «Գիտի, որ թալանում են, անարդարություն կա, գիտի, որ դատարան չկա, եթե վեճի մեջ եմ ես: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, ճիշտ է, շատ մեծ բիզնեսներ չէին, մինչեւ 30 հազար դոլարի, 4-ն էլ թալանեցին ու տարան, ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը, հինգերորդն էլ անցյալ տարի դրեցի՝ շատ փոքր բիզնես, նախագիծը, եթե մի 5000 դոլար լինի՝ աշխատելու է, դրեցի՝ էլի չկա»: Թե ի՞նչն է խնդիրը Հայաստանում՝ նա պատասխանեց. «Հոգեբարոյական արժեքների անկումը մեզ տանում է դեպի գահավիժում, անկում: Դա է խնդրի խնդիրը»:
Զարեհ Պալյանը պատմեց, որ Հայաստանում 200 հատ մեղվի փեթակ է դրել ու փորձել է հայերին, թե որքան են թալանում. «Էդ 200-ից 3 փեթակի տակ կշեռք էի դրել: Ամեն մեկը 40 կիլո քամեցինք, որովհետեւ վախեցել էր մեղվապահը, մնացած բոլորը՝ 10-15 կիլո: Հենց այդ 3 փեթակները, կշեռքով այսպես կախված էին մոմաթերթերը, սա ի՞նչ է նշանակում, նա հպարտանում է, որ կարողանում է գողանալ, խաբել ինձ»:
Մեր հարցին՝ այսինքն, Հայաստանում բիզնեսը չի զարգանա, որովհետեւ գողանում, «քցո՞ւմ» են, դա՞ է ձեր պատկերացումը՝ Պալյանը պատասխանեց. «Հայաստանում բիզնեսը չի զարգանա, եւ ամեն ինչի պատճառը առաջինը հոգեբարոյական, ազնվական արժեքների պակասն է եւ բացասական հատկանիշների ավելցուկը: Տո՛ էլ ստախոսություն, է՛լ անարդարություն, է՛լ անխղճություն, է՛լ քծնանք»:
Զարեհ Պալյանն ասաց, որ ակադեմիկոսների, դոկտոր-պրոֆեսորների հետ զրույցի ժամանակ լսել է, թե ինչպես են Հայաստանի համար ասել, որ այստեղ անհնար է գտնել մեկին, որը ուտող, թալանող, կաշառակեր չլինի. «Ես էլ ասեցի, լավ, մի խոսք ասեմ՝ իմ շրջապատում ԱՄՆ-ում անհնար է գտնել մեկին մեր շրջապատից, որ իր գրպանից ազգի համար տված չլինի: Էնքան կան մաքուր մարդիկ, տոկոսով պարտք են վերցրել, տվել են: Իսկ այստեղ չեն կարողանում գտնել մեկին, որ թալանչի չլինի»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են