Որևէ միջազգային կառույց չի կարող Արցախի օկուպացված տարածքներում ներդրում անել՝ առանց հայկական կողմի թույլտվության. Արցախի խորհրդարանը նոր նախագիծ է մշակել
Արցախի տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով մի շարք կարեւոր խնդիրներ է բարձրացնում: Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` նշելով, որ նախագծով ամրագրվում է, որ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում միջազգային կառույցները չեն կարող ներդրումներ կատարել՝ առանց հայկական կողմի թույլտվության:
«Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե տարբեր միջազգային կառույցներ պատրաստ են ներդրումներ անել Արցախի այն տարածքներում, որոնք իրենք օկուպացրել են: Այս նախագծով հայտարարում ենք, որ որևէ միջազգային կառույց չի կարող այդ տարածքներում ներդրում անել՝ առանց հայկական կողմի թույլտվության, առանց մեզ հետ համաձայնեցնելու, այլապես՝ դա անօրեն կճանաչվի, որպեսզի եթե հետագայում այս միջազգային կազմակերպությունները ինչ-որ խնդիր ունենան` չկարողանան մեղադրել հայկական կողմին»,-ասաց Հակոբյանը:
Պատգամավորի հաղորդմամբ՝ նախագծով Արցախի
օկուպացված տարածքների մեջ են ընդգրկում նաև այն տարածքները, որոնք Ադրբեջանը դեռևս 90-ականների պատերազմի ժամանակ է զավթել՝ Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի որոշ գյուղեր:
Նախագիծը համահեղինակել են Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների ղեկավարները: Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, իսկ փետրվարի 2-ի լիագումար նիստին կդրվի առաջին ընթերցմամբ քվեարկության:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից