Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստան

«Հետեւում Արցախն է»․ տղայիս վերջին բառերն են, չի նահանջել՝ չիմանալով, որ սրիկաներն Արցախը վաճառել են․ Արցախի հերոսի մայր

Ինձ ու տղայիս համար շատ խորհրդանշական էր այս օրը, երբ Ղարաբաղում էինք, նշում էինք, գնում էինք եկեղեցի, ուրախ-ուրախ վերադառնում։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես էր Բանակի տոնը վերհիշում Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Էսօրվա ղեկավարությունն իրեն «հիվանդացրել» է, որ չգան այստեղ, արժանի էլ չեն, որ գան, մի քանի անգամ ասել եմ՝ մի եկեք, մի պղծեք սրբավայրը։ Ես շնորհավորում եմ զոհված եւ կենդանի բոլոր տղաների 30-ամյա տոնը։ Վազգեն Սարգսյան, չեմ ասում՝ ողորմի, ականջդ կանչի, մի վեր կաց, տես՝ ինչ է կատարվում, Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ, վեր կացեք, տեսեք, Հայոց աշխարհը քանդում են ստոր արարածները, ասպարեզը համբակներուն է մնացել»,- ասում է տիկին Լիդան։

Դավիթ Առուշանյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել, որից հետո ծառայության էր անցել Խոջալուի (Իվանյան) տանկային զորամասում, որտեղ էլ ծառայել է 11 տարի։

«Պատերազմի առաջին օրը դեպի «Եղնիկներ» են գնացել, «Եղնիկներ»-ի զորամասից իջել են դեպի Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, թշնամու զորքը շատ ուժեղ է եղել, նահանջի հրաման է եկել, չի նահանջել, ասել ա՝ ժամանակ չկա, հետեւում Արցախն է՝ տղայիս վերջին բառերն են․․․չիմանալով, որ Արցախը ստոր սրիկաները վաճառել են․․․Զոհվել է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ՝ Արեգասարի մոտ, սեպտեմբերի 29-ին։ 10 ամիս անց՝ մայիսին, նոր գտնվել է, ոչ մի ղեկավարություն, ոչ մեկն ուշադրություն չի դարձրել։ Նիկոլ Հեյդարովի՛չ, մեր գերիներին գնա, ազատիր, եթե կարող ես, բանակցում ես, հանձնում ես հայրենիքը, բանակցի՝ բեր, բանակցում են, որ փրկեն, ոչ թե հանձնեն։ Ուշքի եկե՛ք, ժողովու՛րդ, բանակ ու հիանալի ղեկավարություն, ռազմական գործիչներ ենք ունեցել, ամեն ինչ կորում է»,- նշում է Արցախի հերոսի մայրը։

Պատերազմի օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը առաջնագծից հաղորդվող հերոսական դրվագների շարքում հայտնել էր նաեւ մայոր Դավիթ Առուշանյանի սխրանքի մասին․

«Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել եւ խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց եւ իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել եւ, ցուցաբերելով սառնասրտություն, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել մինչեւ վերջին արկը: Երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է երրորդ ՀՄՄ-ն եւ քաջաբար շարունակել մարտը՝ մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը»․․․