«Սովորել եմ հասկանալ ու գնահատել միայնությունը»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
«Էս աշխարհի արհեստական աղմուկը չի թողնում, որ ինքներս մեզ լսենք: Ասես ինչ-որ մի անտեսանելի կոճակի սեղմումով միանում է օրվա «աղմուկը», քննարկվում ու մեռնում՝ ապրելով ընդամենը 24 ժամ: Հետո միանում է խառն ու քաոսային երաժշտությունը, որ էլի զբաղեցնի մեզ: Հետո ստեղծվում են նոր հավելվածներ, որ նորից ու կրկին զբաղեցնեն մեզ...
Իսկ Մարդն իրականում մնում է անգործ, անգործողություն և առանց իրեն:
Մնում է խառը հնչյունների և անօգուտ գործողությունների հորձանուտում... և էնքան քչերի բախտն է բերում տեսնել էդ «բեմադրված» աշխարհը կողքից... և հասկանալ, որ իրեն հա քաշքշում են տարբեր կողմերից՝ զբաղեցնելով,,, որ հանկարծ ինքնուրույն չգործի, որ հանկարծ ինքն իրեն չլսի...
Ես սովորել եմ ինձ քաշել-հանել աշխարհի աղմուկներից, չպարել այն պարը, որ պարտադրվում է բոլորին, չլսել այն աղմուկը, որ երաժշտություն են կոչում չգիտես ինչու, և չշփվել այն բառաշարով, որը երբեմն մնում է երեք խղճուկ բառիկների ինտերվալում:
Ես սովորել եմ հասկանալ ու գնահատել միայնությունը, որում ավելի շատ անկեղծություն և շփում կա, քան ամբոխավար ու ճչացող «շրջապատներում», կիսատված ու խարխլված ընտանքիներում կամ ճաքապատ հասարակություններում:
Ձևապաշտական աշխարհը վաղուց է սպառել իրեն, բայց դեռ իներցիայով տանում է իր հետևից հազարավորների:
Ես գերադասել եմ միշտ բովանդակ միայնությունը, քան անբովանդակ ու ձևական շփումները:
Բովանդակությունը աշխարհաստեղծման հիմքում է. ինչպես խոսքը, միտքը, արարը, ստեղծագործն ու արվեստը:
Մարդը բովանդակություն է, եթե ոչ՝ միայն իր ձևի մեջ չափազանց պարզունակ, երբեմն նույնիսկ այլանդակ կամ տձև կլիներ:
Աշխարհի աղմուկը օրեցօր թանձրանում է՝ ձյութի պես պատելով մեր էությունն ու չթողնելով ազատորեն ապրել:
Իսկ մարդու միակ ունեցվածքն իր ազատությունն էր ու միտքը:
Երկուսն էլ տարան:
Աստծո ստեղծածը իր, իսկ կամքով հրաժարվեց նրա պատկերից ու դարձավ անդեմ:
Մի օր էս ամբողջը սկսելու է շարժվել հակառակ ուղղությամբ, վստահ եմ, ու նորից կծնվի խոսքը... հետո՝ Աշխարհը բովանդակ», ֆեյսբուքյան էջում գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ