Ռուս խաղաղապահները Սուրբ ծննդի նախօրեին ապահովել են մոտ 2 հազար մեքենաների անվտանգ մուտքը Ղարաբաղ
Քրիստոնյա աշխարհի մեծ տոնի՝ Քրիստոսի ծննդյան տոնակատարության նախօրեին ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 2 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով եւ Լաչինի միջանցքով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Լեռնային Ղարաբաղում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հունվարի 6-ին տոնում են Քրիստոսի հայտնությունը, որը միավորում է Ծնունդն ու Մկրտությունը։ Դա կապված է այն բանի հետ, որ Հայ եկեղեցին չի մասնակցել Քաղկեդոնի 451թ. ժողովին, որտեղ ընդունվել է, որ Ծնունդն ու Մկրտությունն առանձին տոնվեն։ Ռուսաստանցի խաղաղապահները հայրենակիցների հետ Ստեփանակերտ քաղաքում խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում քրիստոնեական եկեղեցում կտոնեն Սուրբ ծնունդը հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 19-ին։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերն աշխատում են հաստիքային ռեժիմով, իրականացվում է մուտքի եւ ելքի անցակետային ռեժիմ՝ փաստաթղթերի եւ ավտոտրանսպորտի ստուգմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Կարատաեւը։
Բոլոր դիտակետերը ընթացիկ իրադրության հսկման համար կահավորված են արդիական փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։
Գիշերային ժամերին ծառայություն իրականացնելու համար ռուսաստանցի խաղաղապահները հանդերձավորված են «Ռատնիկով»՝ լույսն անդրադարձնող տարրերով։ Դիտակետերը կահավորված են արդիական լուսադիոդային լուսարձակներով եւ անխափան էլեկտրամատակարարման աղբյուրներով։
Քսանյոթ դիտակետերում ռուսաստանցի խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման ստուգում։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները