Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թոփ-լուրեր

Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյան

Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաեւ քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին, հայտնում է Hraparak.am-ը:

Պարոն Տոնոյան, Ձեր փաստաբանական խմբի բոլոր հայտարարություններում նշվում է, որ Ձեր ձերբակալությունն ու կալանավորումը ապօրինի են: Մասնավորապես, 2021թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության մեջ ասված էր, որ «գործ ունենք բանսարկության դասական օրինակի հետ»: Ովքե՞ր են բանսարկուները եւ որոնք են նրանց շարժառիթները:

Բանսարկուները նրանք են, ում տրամադրած տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, կալանավորվել են նախկին եւ գործող պաշտոնյաները։ Բանսարկուները նրանք են, ում զեկույցների հիման վրա, ինչպես նշվեց ԱԺ ամբիոնից, «քաղաքական կամք է դրսեւորվել էդ կարգի գործերի բացահայտման համար»։ Ընդ որում, նախաքննության ավարտից հետո չհաստատվեցին նախկին եւ գործող պաշտոնյաների, ԱԺ նախկին եւ գործող պատգամավորների փաստարկները, որոնք ուղիղ շահագրգռվածություն են ունեցել անձնապես իմ դեմ վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման եւ զեկուցման հարցում։ Նրանց անունները արժանի չեն հիշատակման, բացի դրանից՝ հիշյալ անձանց հայտարարությունները եղել են հրապարակային:

Անգամ եթե իմ դեմ անհիմն հարուցված քրեական գործը կարճվեր, ես, միեւնույնն է, պահանջելու էի բաց դատավարություն՝ հանրությանը նախաքննության անհիմն մեղադրանքները ներկայացնելու նպատակով։ Այժմ էլ նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, եւ այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները:

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»: Հոկտեմբերի 11-ի հայտարարության այս հատվածը շատ քննարկվեց եւ շահարկվեց: Մասնավորապես, ենթադրություններ հնչեցին, որ Դուք այդպիսով «ուղերձ» եք հղում իշխանություններին: Ի՞նչ կասեք այդ առիթով:

Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով եւ դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Ձեր փաստաբանները վստահություն են հայտնել, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Դուք հավատո՞ւմ եք, որ հնարավոր կլինի անկախ փորձաքննություն կազմակերպել եւ, ըստ Ձեզ, ինչու՞ նախաքննական մարմնի նշանակած՝ հրթիռների որակը պարզելու նպատակով փորձաքննությունն անկատար թողնվեց:

Ես հիմք չունեի չընդունել կամ անտեսել ենթակա անձնակազմի՝ Գլխավոր Շտաբի մասնագիտական եւ ոլորտի պատասխանատու կառույցների զեկույցները զինամթերքի շահագործման համար պիտանի լինելու, պահպանման եւ ծառայության ժամկետների երկարացման հնարավորության վերաբերյալ։ Մանավանդ որ զինամթերքի արտադրող եւ բազմաթիվ այլ երկրներում երկարացումն այդ երկրներում գործող կարգերով կատարվել էր, եւ նույն տարեթվերի (1988-1991թթ) արտադրության հրթիռները գտնվում են շահագործման մեջ։ Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը:

Ավելի քան վստահ եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում պարզապես անհնարին է լինելու հակադրվել անկախ մասնագիտական փորձաքննության արդյունքներին։

Ի դեպ, հրթիռների առգրավմամբ եւ նախաքննության ձգձգմամբ, ապա նաեւ դատաքննության երկարատեւ հեռանկարով պայմանավորված՝ խոչընդոտվելու է դրանց ժամկետների երկարացման հնարավորությունը, ինչն ավելի իրական վտանգ է ներկայացնում մեր բանակի համար, քան այն վնասը, որը փորձ է կատարվում մեղսագրել գործով անցնող անձանց:

Միաժամանակ հարկ է հիշեցնել, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար եւ այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» եւ այլն, քրեական գործով որեւէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ:

Ձեր փաստաբանները վերջին հայտարարության մեջ «հրավիրել էին քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով սուբյեկտիվ եւ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»: Ձեր պաշտոնավարման ընթացքում քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես, ՀՀ վարչապետը, երբեւէ Ձեզ մատնացույց արե՞լ է «անորակ» զենք-զինամթերքի հետ կապված խնդիրները:

Վարչապետից որեւէ նման դիտարկում չեմ հիշում։ Կարծում եմ, եթե ունենար, կհայտներ, քանի որ տեղեկատվության պակաս չի ունեցել, եւ իմ նշանակումից ի վեր ՊՆ գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության, ստուգման եւ քննման ներքո: Բազմիցս եղել է, որ գնման միեւնույն դրվագով քննություն են իրականացրել վերը նշված մի քանի գերատեսչություններ: Գնման որոշումը կայացվել է ՀՀ Զինված ուժերի կիրառման ապահովման համար, եւ խնդրո առարկա զինամթերքը կիրառվել է մարտական պատրաստության, անգամ ռազմական գործողությունների ընթացքում, եւ դա անհերքելի փաստ է։

Վարչապետը 2021թ. դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցում նշել է, որ ունի վստահելի մասնագետ, ում անհրաժեշտության դեպքում խնդրում է ուսումնասիրել եւ գնահատել դատավճիռները: Արդյո՞ք «անպիտան հրթիռների մատակարարման» գործը տրվել է ուսումնասիրման ՀՀ վարչապետի վստահելի մասնագետին, թե՞ ոչ:

Մամուլում կարելի է հանդիպել կարծիքների այն մասին, որ Ձեզ փորձում են «քավության նոխազ» դարձնել 2020 թվականին կրած պարտության համար: Ի՞նչ կասեք այդ առիթով:

«Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ։ Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել եւ լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին եւ ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել եւ դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:

Վստահ եղեք, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի։ Հակառակորդի գլխին թափվել է եւ նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք։

Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար: