Բագրատ Սրբազանի Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձն ու աղոթքը
«Կոչված ենք կարևոր որոշումներ կայացնելու։ Այդ որոշումները պետք է լինեն հույսի, վերականգնումի, ինքնաճանաչողության, մեր կյանքի, մեր Հայրենիքի, մեր պետության, Սուրբ Եկեղեցու զորացման և դեպի հաղթանակներ գնացող ճանապարհի որոշումներ, որի մ եծագույն խորհուրդը մեր կյանքի՝ մեր պատկերացումների և արժեքների փոփոխությունն է։
Միասին աղոթք անենք և միասին խնդրենք մեր Տիրոջը, որ մեզ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ տա մեր հաղթանակների ճանապարհին՝ թե՛ մեղքի վրա և թե՛ մեր ազգային, պետական, հոգևոր կյանքի բոլոր շերտերում։
Թող 2022թ-ին ոչ ոք և ոչինչ չկարողանա գողանալ մեր ուրախությունը։
Մեր կյանքն ուղեկցվում է բազմաթիվ կորուստներով՝ մեր սիրելի եղբայրների, զավակների, հայրերի նահատակության գնով։ Նրանց արյունը խոսում է և խոսելու է մեզ հետ մինչև մեր համընդհանուր և վերջնական ՀԱՂԹԱՆԱԿԸ բոլոր առումներով։
Մենք այս պահին ժամանակավորապես կորցրել ենք մեր Հայրենիքի մեծ մասը Արցախ աշխարհից, և ամենօրյա վտանգի ներքո է գտնվում մեր անվտանգությունը, խոցված և վնասված է մեր կյանքը, մեր արժանապատվությունը, այն արժանապատվությունը, որի հավատարմության մեջ մենք ապրել ենք և ցանկանում ենք ապրել, այն արժանապատվությունը, որի վերջնագիրը և արդյունքը ՀԱՂԹԱՆԱԿՆ է։
Մենք կոչված ենք վերականգնելու մեր հոգևոր ինքնությունը, կոչված ենք վերագնահատելու այն արժեքները, որին դավանել ենք, դավանում ենք, դավանելու ենք և չենք դավելու։ Թող այդպես լինի 2022թ-ը՝ մեր վերականգնումի, ինքնաճանաչողության և մեր նոր կյանքի հաղթանակների սկիզբը»։
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն