Խաղաղության համար պետք է անընդհատ պայքարել. Հայաստանի առաջին օմբուդսմեն
Խաղաղության համար պետք է անընդհատ պայքարել։ Այս մասին դեկտեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ 30 տարի առաջ այս օրը տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն մարմնի ընտրություններ։ Միեւնույն ժամանակ, Հայաստանում եւ Ղարաբաղում տիրող իրավիճակը դժվար է նախանձելի անվանել։
«Եվ ով էլ ինչ ասի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտնվել է, կազմավորվել եւ ձեւավորվել բացարձակ օրինական հիմքերով։ Այս հանրապետության իշխանությունները միշտ էլ լեգիտիմ են եղել»,-ընդգծեց Ալավերդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ։
Միաժամանակ, ինչպես նշեց իրավապաշտպանը, միջազգային հանրությունն այս կամ այն պատճառով չի ճանաչել ԼՂՀ անկախությունը։
Նա նաեւ շտապեց տարանջատել ներկայիս իշխանության քաղաքականությունը պետական շահերից։ Ալավերդյանի խոսքով՝ այս քաղաքականությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին։
«Հայաստանը հանդես է գալիս նույն դիրքից, ինչ Լեռնային Ղարաբաղը։ Եվ այս դիրքորոշումն առաջ են մղում խելամիտ եւ փորձառու ուժեր»,-վստահեցրեց ՀՀ առաջին օմբուդսմենը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն