Եթե 2016-ից Արցախը «տված էր», ինչո՞ւ էր իրավիճակը սրում. ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի. պատգամավոր
Եթե 16-ից թվից Արցախը «տված էր», ինչու էր իրավիճակը սրում։ Ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան թևակոխեր»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Դե ինչ, ամփոփենք երկու ժամվա կտտանքը․․․․
1․ Թուրքիայի հետ դեպի պայծառ ապագա
2․ Ալիևը եղել է, կա ու կլինի կիրթ ու կառուցողական
3․ Ղարաբաղից ձեռք քաշեք։Արցախի հարցը վաղուց լուծված էր, ոչինչ անել հնարավոր չէր։ Ձեռք քաշելուց բացի մոռացեք Շուշիի ու Հադրութի մասին, համ էլ ինչի՞ց ենթադրեցիք, որ նախկինում Արցախում ապրող ադրբեջանցիներն իրավունք չունեն Արցախ վերադառնալ։
4․ Ինքը մեղք չունի, գլխավոր շտաբը զեկուցել էր, որ չի նահանջելու։
5․ Հայաստանում կոռուպցիա չկա, արդար է, որ այն ընկերությունը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանի եղբայրը խոշոր տենդերներ է շահում։
Ինքն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի աղետից, որ բոցաշունչ ելույթներ էր ունենում «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգի տակ, որ Հադրութ-Ջրական ճանապարհ էր սկսում կառուցել։ Եթե 16-ից թվից Արցախը «տված էր», ինչու էր իրավիճակը սրում։ Ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան թևակոխեր»։ Թող մինչև պատերազմը խաղաղությունից խոսեր, ոչ թե պարտությունից հետո։ Փորձում էր Շահեն Մեղրյանից, Պետոյից, Լեոնիդ Ազգալդյանից, Մոնթեից ավելի մարտական ու հայրենասեր երևալ։
Գլխավոր շտաբի մասին էլ մի բան ասեմ․ գլխավոր շտաբի պետին հորս տանից չէի բերել, ինքն էր նշանակել։ Օնիկին էլ, Ջալալին էլ, Դավիթ Տոնոյանին էլ, Արտակ Դավթյանին էլ․․․ Հիմա ումի՞ց է բողոքում»։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները