Մենք պետք է այս չարիքի կառավարությանն ուղարկենք գրողի ծոցը. Իշխան Սաղաթելյան
Հայաստանում այսօր համատարած ապօրինություններ և բռնաճնշումներ են, ամեն օր քաղաքական հայացքների համար մարդիկ են կալանավորվում, այդ բոլոր հրահանգներն իջնում է ԲԴԽ-ից և նախարարությունից, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռքին «բութ գործիք» են նշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և շեշտեց՝ հավաքվել են, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և ապօրինությունների շղթային դիմադրեն.
«Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնք կալանավորված են իրենց քաղաքական գործունեության համար: Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, որոնք փորձում են պայքարել՝ Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման դեմ: Մենք պետք է վերջ դնենք այս ապօրինություններին և այս չարիքի կառավարությանն ուղարկենք գրողի ծոցը, որովհետև յուրաքանչյուր օր թուլացնում են մեր ժողովրդի դիմադրողականությունը և մեր երկիրը տանում են նոր պարտությունների և զիջումների»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները սերտորեն համագործակցում են քրեական հեղինակությունների հետ և նրանց միջոցով փորձում են ճնշում գործադրել համայնքապետերի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն