Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսով Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհ Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին 10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով
Մամուլ

Աշխարհաքաղաքական նոր խորեոգրաֆիա Անդրկովկասում՝ «3+3»-ի փոխարեն՝ «3+2». Regnum

 

Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է «3+3» ձևաչափով հանդիպմանը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Երբ նոյեմբերի կեսերին Ստամբուլում Ռուսաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի և Սեդաթ Օնալի հանդիպումից հետո տեղեկություններ եղան, որ կողմերը պատրաստվում են Անդրկովկասում գործարկել «3+3» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) համագործակցության ձևաչափը, քչերն էին հավատում, որ այս ուղղությամբ բանակցային գործընթացն ինտենսիվ բնույթ կստանա։ Բոլորը հիշում էին, թե ինչպես Անկարան 2008 թվականի օգոստոսին կովկասյան պատերազմից հետո հանդես եկավ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծման նախագծով։ Այն ժամանակ այս մասին շատ խոսվեց տարբեր մակարդակներում և նույնիսկ որոշակի ջանքեր գործադրվեցին։ Հիշենք նաև Թուրքիայի և Հայաստանի միջև այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը կամ 2009 թվականի հոկտեմբերի Ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ տարիներին ԱՄՆ-ը հայտարարում էր, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը փոխել է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, և Թուրքիային դիտարկում էր որպես իր շահերի հիմնական ուղղորդող։

Ի դեպ, նախագծի այդ տարբերակում շատ ինտրիգային թեմաներ կային։ Ամերիկացիները խթանում էին Անկարայի նկրտումները Կովկասում՝ ԵՄ-ին նրա ինտեգրման գործընթացն արագացնելու խոստումներով։ Սա առաջին։ Երկրորդ. թուրքական լրատվամիջոցներն այն ժամանակ գրում էին, որ «3+3» ձևաչափով Թուրքիան առաջարկել է աբխազական հակամարտության կարգավորման գաղափարը` ստեղծելու ընդհանուր պետություն, որտեղ Աբխազիան և Վրաստանը կունենան հավասար կարգավիճակ, մինչդեռ Աբխազիային հնարավորություն է տրվելու հարաբերություններ հաստատել այլ պետությունների հետ, որոնք «որոշ դեպքերում իրավունք ունեն կնքել պայմանագրեր»։ Ըստ նախապատրաստված փաստաթղթի նախագծի, ինչպես պնդում էին թուրքական ԶԼՄ-ները, «սուբյեկտը կարող էր ունենալ իր զինված կազմավորումները և ոստիկանական ուժերը. ըստ էության, առաջարկվել էր համադաշնության մոդել»: Ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի համար նման մի բան էր պատրաստվում։ Իսկ դա վկայում էր այն մասին, որ թուրքական նախագծի իրականացումը կասկածի տակ է դնում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է Անկարայի հետ իր անհամաձայնությունը, վերջինս առաջարկել է երկրորդ տարբերակը «3+2» ձևաչափով, թեև որոշ ժամանակ անց Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «բանակցություններին պետք է մասնակցի նաև ՄԱԿ-ը, և ոչ թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը»։ Ինչպես վերհիշում է ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխօգնական Մեթյու Բրայզան, «ամերիկյան կողմն այդ մասին նույնիսկ տեղեկացված չի եղել»։ Բայց ի վերջո, տարբեր պատճառներով, ցյուրիխյան գործընթացը խաթարվել է, ինչն էլ ավելի է բարդացրել ստեղծված իրավիճակից ելքի որոնումները։ Մեր դեպքում պատմական զուգահեռը տեղին է թվում, քանի որ Անկարան վերադարձավ իր կովկասյան նախագծին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց նախկինում կորցրած տարածքների վերահսկողությունը, և Լեռնային Ղարաբաղում հայտնվեց ռուս խաղաղապահների զորակազմը։ Ավելին, այս պատերազմը, ըստ բրիտանական The Guardian թերթի, «մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի գործընկերներն այլևս չեն որոշում կովկասյան քաղաքականությունը»։

Մեկ այլ կարևոր գործոն՝ Ռուսաստանն ու Իրանն աջակցում են Թուրքիայի նախագծին, ինչպես նաև Ադրբեջանն ու Հայաստանը։ Թբիլիսին դեմ էր դրան ձևաչափին Մոսկվայի մասնակցելու և դրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի բացակայության պատճառով։ Սա վերացնում է այն զգացումը, որ «ամեն ինչ արվում է հապճեպ», և որ Թուրքիայի նախաձեռնությունը «ինչպես միշտ հապճեպ է և թերի»։ Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանը, պաշտոնապես մասնակցելով այս գործընթացին, կարող էր «հանգիստ սաբոտաժի ենթարկել գործընթացը»: Նման բան տեղի չի ունենում։ Ընդհակառակը, Մոսկվան իրականում վերակենդանացնում է Անդրկովկասում պատմական Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունու աշխարհաքաղաքական նշանակությունը՝ այն համարելով որպես տարածաշրջանային անվտանգության գլխավոր երաշխավոր։ Հիմա մի քանի կարևոր դիվանագիտական նրբերանգների մասին։ Նախ, առաջարկվող ձևաչափը, գոնե այս փուլում, չի նախատեսում ակտիվ համագործակցություն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի հետ։ Երկրորդ՝ իրականցվում է Էրդողանի առաջարկած հարթակը։

Իսկ Ռուսաստանի աջակցությամբ ձևաչափին տրվում է տարածաշրջանի խնդիրները լուծելու խորհրդատվական մարմնի կարգավիճակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մի տեսակ շարունակության համատեքստում։ Իսկ առաջին հանդիպումը (թեև առանց Վրաստանի մասնակցության) Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխղեկավարների մակարդակով արդեն կայացել է Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ «կողմերը քննարկել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները»՝ «հարթակի աշխատանքը կենտրոնացնելու բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա»։ Միևնույն ժամանակ, կողմերի ընտրած դիվանագիտական հաղորդակցությունների խորհրդատվական ձևաչափը ընդլայնում է դրա բոլոր մասնակիցների բազմակողմանի մանևրելու հնարավորությունները։ Այսպիսով, Ադրբեջանն ու Հայաստանը, Հայաստանն ու Թուրքիան մերձեցան մեկ այլ հարթակում, էլ չեմ խոսում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության հորիզոնների ընդլայնման մասին։

Այս մեխանիզմի հաջող գործարկման դեպքում և՛ ներկայացուցչության կարգավիճակը կբարձրանա նման ֆորումներում, և՛ կայացված որոշումների մասշտաբները կընդլայնվեն խնդրի դաշտի նեղացմանը զուգընթաց։ Եվ մի բան. Մոսկվայում «3+2» ձևաչափով անցկացված խորհրդակցությունների արդյունքները լայն լուսաբանվել են ստացել աշխարհի առաջատար լրատվամիջոցներում, թեև հարաբերական բացության սկզբունքը չի բացառում փակ խորհրդատվական հարթակների առկայությունը, որտեղ հիմնականում լուծվում են ռազմաքաղաքական բնույթի հարցեր։

Թբիլիսին դեռ դուրս է այս գործընթացից։ Նա դեռ սպասում՝ հայացքը գցած դեպի Արևմուտք: Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ «3+2» ձևաչափը չի սկսել որոշումներ կայացնել, որոնք այս կամ այն կերպ շոշափում են Վրաստանի ազգային շահերը, և երբ զգա, որ դուրս է մնում նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական սխեմաներից։

Այդ իսկ պատճառով Թբիլիսիում բազմաթիվ հայտարարություններ են հնչում, բայց ավելին շատ մինչև վերջ չեն խոսում։ Նրանք շատ յուրօրինակ արձագանքեցին «3+3» ձևաչափին։ Նախ Վրաստանի ԱԳՆ ղեկավարն ասաց, որ Թբիլիսիի մասնակցությունն անհրաժեշտ է, հետո որոշեց դադար տվեց։ Այս ամսվա սկզբին տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հասկացրեց, որ Վրաստանը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի անվտանգության նոր ձևաչափերը։ Ճշմարտությունն այն է, որ Անդրկովկասում դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, և վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է կարևոր որոշումներ կայացնեն՝ հեռու խորհրդանշականից։ Թբիլիսիի համար ամեն ինչ դեռ առջևում է»,-եզրափակել է հեղինակը: