Մենք տեղեկություններ ստանում ենք կուլիսներից, թե ինչու է փոխվարչապետների մակարդակով բանակցությունը ձախողվել. Թեւանյան
Ակնհայտ է, որ մինչ իշխանություններն ասում են, թե ոչինչ չեն թաքցնում, պարզ են, թափանցիկ են, գաղտնի գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթացին։
«Շատ դեպքերում ոչ ֆորմալ ձևով, մեր զինվորների արյան գնով է տեղի ունենում սահմանագծումն ու սահմանազատումը։ Մասնավորապես, նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դա էր հուշում։ Մեզանից բացարձակ գաղտնի են պահում, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, օրինակ, Սոչիում, ինչու է փոխվարչապետների մակարդակով բանակցությունը փաստացի ձախողվել։ Մենք տարբեր տեղեկություններ ստանում ենք կուլիսներից, բայց ցանկալի կլիներ, որ իշխանությունները բացահայտեն:
Ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու։ Հերթական շոկը երեկ էր, երբ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել, և իրենք չեն թաքցնում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող են ստանալ նաև ուժով»,-ասաց Թևանյանը:
Նրա խոսքով, այս պայմաններում ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ մեր ազգային անվտանգությանը չնպաստող տարբերակով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ են իրականացնելու:
Ըստ Թևանյանի՝ ՀՀ-ի դիրքերը այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով կրած պարտությունից հետո այնքան են թուլացել, որ ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը» չի տրվում թշնամուն, որովհետև ՀՀ-ն է դրան խոչընդոտում, այլև, ընդհանրապես, ՀՀ գոյությունն է պահպանվում արտաքին գործոնների շնորհիվ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն