Երբեք չհետեւեք ձեր կնոջը եւ առավել եւս չնկարահանեք նրա դավաճանությունը
37-ամյա Շոն Դենիսը ամերիկյան Ռոքլենդ քաղաքից, կասկածել է, որ կինը՝ Նենսին իրեն դավաճանում է եւ օգտագործելով սմարթֆոնը՝ կնոջը հետեւելու համար:
Շոնի կասկածներն արդարացվել են: Նենսին ամուսնուն դավաճանել է իր ղեկավարի հետ: Հիմա Շոնին սպասվում է երկարաժամկետ ազատազրկում՝ անօրինական ձեւով կնոջը հետեւելու համար:
Շոնը The Sun-ին պատմել է, որ խորապես վիրավորված է եղել կնոջ դավաճանությամբ եւ դրան հետեւած ամուսնալուծությամբ: Եւ դա դեռ քիչ չէ, դեռ հիմա նրան ազատազրկում է սպասվում:
«Այնպիսի զգացողություն ունեմ, որ պատժվել եմ երկու անգամ»,- ասել է նա:
Կնոջը հետեւելու համար Շոնն օգտագործել է Find My iPhone ծրագիրը: Արդյունքում երկու անգամ նրան հաջողվել է կարճ տեսագրություններ անել՝ ապացուցելով կնոջ կապը ղեկավարի հետ: Իմանալով ամուսնու քայլի մասին կինը ամուսնալուծվել է եւ չբավարարվելով այդքանով դիմել իրավապահներին՝ պահանջելով պատժել ամուսնուն՝ իրեն հետեւելու համար:
Շոնի փաստաբանը նրան խոստացել է անել ամեն ինչ, որ նա բանտում անգամ մեկ օր չանցկացնի: «Որեւէ մեկը նրան չի մեղադրի կատարվածի համար եւ առավել եւս քրեական հանցանքի մեջ չի մեղադրի»,- ասել է փաստաբանը:
Top-News.am

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...