Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Քաղաքականություն

Ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին

Այդ օրը պատերազմ էր, ամենաիսկական պատերազմ։ Մեր պատերազմների ցանկին՝ քառօրյա, 44-օրյա, ավելացավ նորը՝ մեկօրյա։ Տևողությունը որևէ կերպ չի փոխում խնդրի լրջությունը։ Պատերազմը պատերազմ է՝ զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, գերիներ...

Եթե նույնիսկ պատերազմը տևի 10 րոպե, միևնույն է պետք է հասկանալ դրա պատճառները, որպեսզի նույնը հաջորդ օրերին չկրկնվի։
Արդյո՞ք մենք փորձ արել ենք հասկանալ, թե ինչ կատարվեց նոյեմբերի 16-ին, արդյո՞ք իշխանությունը, ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը հասկացել են, թե ինչ կատարվեց, ու դրանից հետո փորձել՝ հանրությանը բացատրել, ներկայացնել էությունը։

Նոյեմբերի 16-ի էությունը պետք է լավ հասկանալ, որ կանխենք հաջորդ նման պատերազմները։ Ի՞նչ են հուշում փաստերը.

- 2-3 շաբաթ առաջ իշխանությունը արտահոսք է ապահովում, թե իբր նոյեմբերի 9-ին ստորագրվելու է «նոր կապիտուլիացիոն» փաստաթուղթ։
- Ընդդիմության շատ ներկայացուցիչներ տալիս են հապճեպ ռեակցիա, և այդպես ձևավորվում է մթնոլորտ՝ թույլ չտալ նոյեմբերի 9-ի «ազգակործան փաստաթղթի» ստորագրումը։ Սա այն էր, ինչը Նիկոլին պետք էր՝ դրսում շահարկել, թե ներսում ունի արմատական ընդդիմություն, որը կխափանի ամեն ռացիոնալ ընթացք։
- Նոյեմբերի 9-ից օրեր առաջ ռուսական աղբյուրները տալիս են արտահոսք, թե սպասվում է երեք ղեկավարների՝ Պուտին, Փաշինյան, Ալիև տեսակապով հանդիպում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլն ասում է, թե որևէ հանդիպում նախատեսված չէ։
- Պեսկովը տալիս է ձևակերպում, թե հանդիպման համար հարկավոր է երեքի համաձայնությունը, և ադրբեջանական մամուլն անթաքույց հարցնում է՝ այդ ո՞վ չի համաձայնում հանդիպմանը։ Ակնհայտ է, որ սլաքներն ուղղվում են դեպի Հայաստան։
- Հայաստանի քաղաքական վերնախավը, ԱԺ-ն, ընդդիմությունը չեն բարձրացնում աղմուկ՝ ինչո՞ւ է Հայաստանը մերժում հանդիպումը։ Ընդդիմությունը դա չի անում նաև այն պատճառով, որ ինքն իրեն դրել էր ծուղակի մեջ՝ թույլ չտալ «նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումը»։ Իսկ մենք վստա՞հ էինք, որ ստորագրվող փաստաթուղթը լինելու էր ազգակործան, իսկ գուցե դա լինելու էր բանակցային պրոցեսը շարունակելու և զարգացնելու մասին փաստաթո՞ւղթ։
- Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը խուսափել է հանդիպումից և որևէ փաստաթղթից՝ ներքին լարվածություն չստանալու համար։ Եվ չի բացառվում, որ հենց այդ խուսափելու հետևանքն էր Ադբեջանի կողմից մաքսակետերի սրընթաց տեղակայումը, իսկ այնուհետև՝ հարձակումը։ Եվ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի բանաձևը մոտավորապես այսպիսին էր. եթե սահմանազատում և սահմանագծում չենք անում միասին, ապա ես դա կանեմ միայնակ՝ ռազմական գործողություններով։ Ի դեպ, ադրբեջանական կողմը նոյեմբերի 16-ի իրադարձությունները բնութագրում էր որպես «լայնամասշտաբ բանակային օպերացիա»։
- Ռազմական գործողությունները սկսվելուն պես, զոհերի և գերիների վիճակագրությունը սկսվելուն պես՝ Նիկոլը կազմակերպում է ԱԺ-ում ՔՊ-ի հակառուսական ցերեկույթը։ Ու տարիք, հասունություն, անցած ճանապարհ մոռացած՝ տասնյակներով լծվում են պուլտի կոճակի հրահանգին։ Բայց այստեղ կարևորը այս մարդկանց որակը չէ, այլ՝ այն վտանգի մակարդակը, դեպի ուր գործող իշխանությունը դարձյալ հրում է Հայաստանը։ Սա նույն գործելաոճն է, որը կար 2018-2020 թվականներին և որը հանգուցալուծվեց սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմով։ Պատերազմ, որը չպետք է լիներ։
- Հայաստանում կա շատ սուր խնդիր՝ մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ Նիկոլը։ Պետության, ժողովրդի, ներկա և գալիք սերունդների ճակատագիրը նա որոշում է միանձնյա։ Նրա ցանկությունից, նրա հաշվարկներից, նրա առաջնահերթություններից, նրա գիտելիքից, նրա պատկերացումներից և նրա տրամադրությունից է կախված ամեն ինչ։ Եվ հենց այստեղ է, որ ընդդիմությունը ստանում է ժողովրդին դիմելու և հասկացված լինելու մեծ շանս. չի´ կարելի թույլ տալ, որ ՄԵԿ հոգին ինքնակամ ու միայնակ վճռի պետության և յուրաքանչյուրիս ճակատագիրը։ Այս կոչով պետք է ընդդիմությունը դիմի ժողովրդին։ Ու երկրում պետք է վերջապես ձևավորվի համապատասխան տոտալ պահանջ՝ վերջ դնել այս աբսուրդ միապետությանը։
- Նոյեմբերի 16-ի պատերազմը՝ Ադրբեջանի հարձակումը, ոչ մի պետություն հստակ չդատապարտեց. կոչերն ընդհանրական էին։ Սա վերահաստատեց մեր ստրատեգիական մենակությունը, ինչը շատ վտանգավոր վիճակ է։ Այս իշխանության պարագայում Հայաստանը չի կարողանում այսօր ակնկալել միջազգային որևէ գործուն աջակցություն։ Սա ընդդիմության հաջորդ խնդիրն է՝ այս իրավիճակը և դրա վտանգավորությունը պարզ բացատրել ժողովրդին։
- Նոյեմբերի 16-ի երեկոյան պատերազմը կանգնեցվեց Շոյգուի միջնորդությամբ։
- Նոյեմբերի 17-ին Նիկոլը եկավ ԱԺ, սկսեց սրբագրել ու տարանջատվել նախորդ օրվա հակառուսականությունից։
- Նոյեմբերի 17-ից ռուսական փորձագիտական հանրությունը ցուցադրաբար արձանագրեց, որ հակառուսական ցերեկույթը Նիկոլի պատվերով էր։
- Նոյեմբերի 17-ին կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ ռուսական կողմից կա առաջարկ՝ սահմանազատման և սահմանագծման նախապատրաստման թեմայով, և Հայաստանի համար դա ընդունելի է։ Դարձյալ գործ ունենք միայնակ որոշումների հետ՝ Հայաստանը ե´ս եմ։ Իսկ եթե այդ հայտարարությունը լիներ ավելի վաղ, ապա մեկօրյա պատերազմը կարող էր և չլինել, և չէին լինի կորուստները։
- Նոյեմբերի 18-ին Վլ. Պուտինը անդրադարձավ խնդրին։

Մենք՝ անցած և հնարավոր պատերազմների միջև

680 հազար ընտրող թույլ տվեց, որ Հայաստանը շարունակի գտնվել պատերազմի մշտական վտանգի մեջ։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Բայց դա չպետք է համարվի դատավճիռ, այս վիճակին չի կարելի համակերպվել՝ այնպես, ինչպես չի կարելի համակերպվել անդադար պատերազմներին։
Նիկոլից դրական սպասելիքներ, հասկանալի է, չկան, բայց Նիկոլի ընտրազանգվածի հետ պետք է խոսել, որովհետև նրանք ուզում են խաղաղ և կանխատեսելի Հայաստան։
Այս պայմաններում իրավիճակը փոխելու ռեսուրսը մնում է ընդդիմությունը։ Դրա համար՝ ընդդիմությունը պետք է գնա բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների։ Պետք է ընտրվեն նաև հանրության հետ կոմունիկացիայի, հանրության ասելիքի նոր, ճիշտ բանաձևեր։

1. Բարձրացնել ահազանգ՝ չի´ կարող, աբսուրդ է, երբ այս բարդ իրավիճակում մեր բոլորի ճակատագիրը որոշում է մեկ հոգի՝ թաքուն, միայն իրեն հասկանալի և ցանկալի հաշվարկներից ելնելով։ Սա բերում է պատերազմների։ Պետք է գեներացնել հանրային ճնշում՝ պահանջելով բացատրություն՝ ի՞նչ ես բանակցում, ինչի՞ց ես խուսափում, ի՞նչ լուծումների ենք գնում և այլն։
2. Ընդդիմությունը չի կարող հայտարարել, որ մենք դեմ ենք սահմազատմանը և սահմանագծմանը, ճանապարհների ապաշրջափակմանը և բանակցային մյուս ուղղություններին։ Նախ՝ արտաքին աշխարհում ոչ մեկի կողմից դա չի ընկալվում, և դա չի ընկալվում ներսում։ Որովհետև միանգամից ծագում է հարց. այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Հիմա եկել ենք մի փուլի, երբ ընդդիմության խնդիրը ոչ թե պարզ հակադրումն է իշխանությանը, այլ՝ հանրությանը լուծումներ և տեսլականներ ներկայացնելը։ Հայաստանը բանակցային սեղանին պետք է ներկայացնի առաջարկների սեփական փաթեթը՝ խելամիտ հաշվարկներով. և դա կարող է անել ընդդիմությունը։
3. Լուրջ խնդիր է Հայաստանի միջազգային մեկուսացումը մեղմելը։ Ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ և մեխանիզմներ՝ այս ուղղությամբ աշխատելու համար։ Հանրությունը սա պետք է տեսնի։

Ամփոփում

Նոյմեբերի 16-ի պատերազմում ամենավտանգավորն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, թե ինչ կատարվեց, ինչ պրոցես է գնում։ Ժողովրդից թաքուն խաղաղությունից դեպի ժողովրդից թաքուն պատերազմ մեկ հեշտ քայլ է, որը ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ։ Ուրեմն՝ ընդդիմադիր համակարգերի և փորձագիտական հանրության խնդիրը դա է՝ հնարավորինս պարզ ներկայացնել եղելությունը, և նաև սա է հաջորդ ցանկացած օր նոր պատերազմ չունենալու երաշխիքը։
Արժանապատվություն, պրագմատիզմ և ազգային երազանք. սա պետք է լինի Հայաստանի հաջորդ փուլի գաղափարների փաթեթը, որը կծառայի նաև ներքին համախմբմանը։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ