2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է. Ղազինյան
2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչ օրս բոլոր մարդկային և տարածքային կորուստների գինը նիկոլի իշխանությունն է:
Պատերազմի ընթացքում և դրանից հետո բոլոր մարդկային կյանքերը զոհաբերվել են հանուն նիկոլի իշխանության, ինչը նշանակում է, որ նա աչքը չի թարթի կրկնակի ավել կյանքեր զոհել և ամբողջ Հայաստանը նվիրել թուրքերին հանուն իր իշխանության:
Նիկոլի համար իշխանությունը կյանք է, իսկ նա իր կյանքը շատ է սիրում, շատ ավելի, քան Հայաստանը, Հայերին, ինձ, քեզ, բոլորիս:
Հետևաբար, նրա համար ամենաթանկ բանը իշխանությունն է:
Նա կկոտորի բոլորիս առանց վարանելու՝ իր հետ միասին մահապարտ դարձնելով նաև ոստիկաններին, զինվորականներին, քրեական տարրերին, իր թիմակիցներին, սովորական մարդկանց:
Նրա դեմ պայքարելիս պետք է սա հաշվի առնել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու և Հայաստանը վերջնականապես չկորցնելու համար:
Իսկ պետական դավաճանի մեկուսացումն ու իշխանությունից հեռացնելու համար անհրաժեշտ է համազգային և համաժողովրդական կոնսենսուս:
Ընդդիմությունը՝ գտնվելով և գործելով ՀՀ պետական շահի տիրույթում, պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև նիկոլների գործողությունների համար:
Իսկ նիկոլների գործողություներն ունեն բացառապես մեկ տրամաբանություն. ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը . . .»,- գրել է Ղազինյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն