Գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը. պետք է ձևավորել ճգնաժամային կառավարություն
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հայտարարություն է տարածել՝ առաջարկելով ելք՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից։
Հայտարարությունում նշված է․
«Վերլուծելով ստեղծված իրավիճակը` կարող ենք փաստել, որ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով`
կործանման եզրին հասցվեց Արցախը: Վստահաբար կարող ենք փաստել, որ այսպես շարունակվելու դեպքում 2-3 տարում Նախիջևանի օրինակով Արցախի բնակչությունն արտագաղթելու է,
հարվածի տակ դրվեց բուն Հայաստանը: Այսօր կորցնում ենք Հայաստանի տարածքները, մարտեր են ընթանում երկրի ներսում,
սփյուռքահայությունն ու առհասարակ հայ մարդը պատվազրկվեց, կորցրեց իր ազդեցությունը, վերացվեց ազգային արժանապատվությունն ու արժեքները,
վարկաբեկվեց եկեղեցին` ամեն գնով հեռացվելով ժողովրդից ու երկրի համար օրհասական խնդիրների լուծմանը մասնակցելուց, խրախուսվեցին ԼԳԲՏ համայնքներն ու աղանդավորական շարժումը,
երկրի ներսում ժողովուրդը պառակտվեց, կեղծ օրակարգերով մոլորեցվելով` թշնամանք սերմանվեց միմյանց միջև,
վերացվեցին դեմոկրատական արժեքները, ուզուրպացվեցին դատական իշխանությունը, դատախազությունն ու իրավապահ մարմինները: Շեղվելով իրենց օրինական գործառույցներից` դրանք ծառայեցվեցին իշխող թիմի շահերին, ամեն գնով հաղթանակ ապահովելու համար համապետական ու ՏԻՄ ընտրություններում, առանց վարանելու, գործադրվեց վարչական ռեսուրս, ապօրինի այլ գործիքակազմ,
կազմաքանդվեց բանակը` քրեական հետապնդումներով, ապաշնորհ կադրային նշանակումներով և ընդհանուր անձեռնհաս կառավարմամբ,
իշխող սորոսական թիմն ու կցորդ պաշտոնտար անձինք ձախողեցին դաշնակցային հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և գործընկեր Իրանի հետ` պատրաստ լինելով առաջին իսկ պատեհ պահին փոխելու քաղաքական կուրսը դեպի Արևմուտք:
Ակնհայտ է, որ այս կարգի ու ծանրության վնաս Հայաստանին ու առհասարակ հայկական աշխարհին մինչև այժմ չէր պատճառվել՝ բացահայտված կամ տեսադաշտում հայտնված օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալական ցանցերի կողմից:
Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, դրա համար չունի կադրային անհրաժեշտ ռեսուրս (մասնագետներ), միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված, հակառակորդի կողմից նվաստացված վարչապետը և երկրի խնդիրներից օտարված նախագահը չեն կարող արդյունավետ բանակցել, երկրի շահերը պաշտպանել:
Այս իրավիճակում անհրաժեշտ է անհապաղ ձևավորել ճգնաժամային կառավարություն կամ Պետական պաշտպանության կոմիտե` Արցախի երբեմնի օրինակով, օժտել լայն լիազորություններով, որը թույլ կտա մոբիլիզացնել ազգի ողջ ներուժն ի Հայաստան ու ի Սփյուռս»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն