Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Ֆիլիպ թագավորին՝ կառավարության խորացող ճգնաժամի ֆոնին Ատլետիկոն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Խետաֆեի դարպասը Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ Համակարգը ճանաչում է ազատ կայանատեղիները՝ թույլ տալով վարորդին ընտրել ցանկալի տեղը Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Անհայտ անձինք փորձել են թալանել Դեզիրե Դուեյի տուն Մահացել է իտալացի հայտնի ոսկերիչ Պաոլո Բուլգարին Գեր ընձառյուծին ազատել են դիետաներից Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան Հայաստանի սամբոյի հավաքականը՝ ՇՀԿ բաց գավաթի մրցանակակիր

Հանդիպում Ֆիլիպ թագավորին՝ կառավարության խորացող ճգնաժամի ֆոնինԱտլետիկոն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Խետաֆեի դարպասը Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջՀամակարգը ճանաչում է ազատ կայանատեղիները՝ թույլ տալով վարորդին ընտրել ցանկալի տեղըՆոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիԱնհայտ անձինք փորձել են թալանել Դեզիրե Դուեյի տունՄահացել է իտալացի հայտնի ոսկերիչ Պաոլո ԲուլգարինԳեր ընձառյուծին ազատել են դիետաներիցՄեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակիՀայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվիԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազանՀայաստանի սամբոյի հավաքականը՝ ՇՀԿ բաց գավաթի մրցանակակիրՀամայնքների միավորման կամ բաժանման դեպքում տեղական հանրաքվեի միջոցով պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԱլաշկերտը նվազագույն հաշվով զիջեց առաջատար ՆոայինՏաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացինՆոր Սահմանադրությամբ կգործի Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտ․ նրան կընտրի ԱԺ-ն՝ 7 տարի ժամկետովԶելենսկին հաստատել է Լիբիայում ռուսական ռազմանավի հարվածըԿարմիր քարտ` արդեն պահեստայինների նստարանին գտնվելու ժամանակՉեռնոգորիայի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԴատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանՆոր Սահմանադրությամբ ընտրության և հանրաքվեի մասնակցելու համար 18 տարեկան ՀՀ քաղաքացին քվեարկությանը նախորդող 2 տարվանից առնվազն 1 տարին պետք է բնակված լինի ՀՀ-ումԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըԱրտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվելԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթՏիտանիկի ազնվական ուղևորուհու ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտովՄեղրիում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլը (տեսանյութ)Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչիՍահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԻնտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքներըՇերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»Պեդրին այն ֆուտբոլիստն է, որին նայելիս ես հիացմունք եմ ապրումՀՀ նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը. ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր ՍահմանադրությունումԵրկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄՄիրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունըՎարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր ՍահմանադրությամբՆոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունըԱյսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետՀայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակումԲավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունըԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամԻրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանըՀայ-բուլղարական նոր հեռանկարներՄեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետԶենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունըՀույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետՏրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Սեռական բնույթի ձայները ուղիղ եթերում.հեռուստաալիքը ներողություն է խնդրել
Ոճ և դեմքեր

Անգլիացու արկածները Հայաստանում. ինչպես 21-ամյա երիտասարդը 9 ժամում հաղթահարեց Արագածի 4 գագաթներն ու ոտքով հասավ Բաթում

21-ամյա անգլիացի Վալ Իսմաիլին Հայաստան ժամանել է 4 ամիս առաջ: Մասնագիտությամբ ճարտարապետ Վալի սիրելի հոբին լեռնագնացությունն է: Հայաստանում լինելու ընթացքում երիտասարդն իրականացրել է մի յուրահատուկ ճանապարհորդությոն: Նա 9 ժամում մագլցել է Արագածի 4 գագաթները, իսկ հետո 8 շաբաթվա ընթացքում Հայաստանի հարավից ոտքով հասել է մինչեւ Բաթում:

Իր հետաքրքիր ու արկածային ճանասպարհորդության մասին համարձակ երիտասարդը պատմել է NEWS.am STYLE-ին.

Արագածի գագաթին

«Հայաստան եկել եմ 4 ամիս առաջ: Գալուս օրվանից սկսած՝ 8 շաբաթ զբաղվել եմ լեռնագնացությամբ: 1500 կմ եմ անցել Մեղրիից ամբողջ Հայաստանով մեկ, մինչեւ Բաթում: 5 շաբաթ եղել եմ Դիլիջանում, որտեղ օգնում էի կառուցել Հայաստանում առաջին լեռնագնացային արահետը՝ Դիլիջան-Պարզ լիճ-Գոշ-Գոշ լիճ»,-ասում է Վալը՝ հավելելով.

 

«Մինչ Հայաստան գալն արդեն որոշել էի, որ ցանկանում եմ մագլցել Արագածի 4 գագաթները: Հայ ընկերներիցս շատերն էին պատմել, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում այդ գագաթներից: Ես պարզապես դա պետք է անեի: Հյուսիսային եւ արեւելյան գագաթներին երկինքը կատարյալ կապույտ էր, ես կարողացա տեսնել ամբողջ Հայաստանը: Գիտակցելով, որ ամբողջ երկրով մեկ քայլել եմ՝ հրաշալի զգացում եմ ապրել: Մինչ հասա արեւմտյան գագաթին, եղանակն ամբողջությամբ փոխվեց, եւ ձյուն տեղաց: Աննկարագրելի մի բան է, երբ եղանակային կտրուկ փոփոխության ականատես ես դառնում ընդամենը մեկ օրում»:

Լեռնագնացությամբ տարված երիտասարդը նախկինում էլ մի քանի լեռներ է հաղթահարել.

 

«Լեռնագնացությունն իմ հոբբին է, երբ ազատ եմ լինում, հենց դրանով եմ զբաղվում: Երբեք չեմ ձանձրանում դրանից: Հայաստանում նաեւ մագլցել եմ Խուստուփը (3206 մ), Վրաստանում՝ Լաթրալդաշին (3370 մ)», լեռներ բարձրացել եմ նաեւ Ալբանիայում եւ Կոսովոյում»,- ասում է տղան, որն իր ճանապարհորդությունը սկսել է Մեղրիից.

 

«Հետո հասել եմ Կապան՝ մագլցելով Խուստուփ լեռը, շարունակելով ճանապարհս դեպի Տաթեւ, Սիսիան, հետո՝ Արտավան ու Նորավանք: Քայլել եմ ամբողջ Գեղամա լեռնաշղթայով՝ 4 օրում անցնելով 120 կմ, որից հետո գնացել եմ Դիլիջան, հետո ճանապարհս շարունակել եմ հյուսիսով՝ դեպի Ալավերդի ու Վրաստան՝ վերջապես հասնելով Բաթում»:

Դե, իհարկե, նման ճանապարհորդությունը չէր կարող զերծ մնալ արկածային դրվագներից.

 

«Ճանապարհորդությունը լի էր արկածներով, սկսած՝ լեռնային շներից, վերջացրած՝ ուժեղ կարկուտից, որին հանդիպել եմ Գեղամա լեռնաշղթան անցնելիս: Ամենից շատ իմ մեջ տպավորվել է այն, երբ լեռներում աշխատող հովիվներն ինձ հրավիրեցին իրենց տները, հյուրասիրեցին ուտելիքով, ինչպես նաեւ առաջարկեցին գիշերել իրենց տներում: Կարծում եմ՝ երբեք չեմ մոռանա այդ ամենը:

 

Ճանապարհին շատ տեղերում եմ կանգնել: Քանի որ միայն քայլելով էի անցնում այդ ուղին, ինձ բնականաբար հանգստանալ էր պետք: Կանգ եմ առել Կապանում, Սիսիանում, Արենիում, Դիլիջանում եւ Ալավերդիում: Շատ ու շատ այլ վայրերում էլ հասցրել եմ կանգ առնել եւ տեսնել Հայաստանի ողջ գեղեցկությունը: Ամենից շատ ինձ անտառային միջավայրն էր դուր գալիս: Հետաքրքիր մի բան կա լեռներում միայնակ լինելու մեջ»:

Որքան էլ Վալը տպավորված է Հայաստանի գեղեցկությամբ ու պատմությամբ՝ թերի կողմերը եւս հասցրել է նկատել.

 

«Հայաստանում ինձ միայն մի քանի բան դուր չի եկել: Կարծում եմ՝ դրանցից ամենաակնհայտն աղբն է, որը մարդիկ թափում են փողոցում: Հայաստանն այնքան գեղեցիկ երկիր է, ամոթ է այն ծուլության պատճառով աղտոտելը, որովհետեւ որոշ մարդիկ իսկապես ալարում են աղբն աղբամանը նետել: Գիտեմ, որ այժմ «Մաքուր Հայաստան» նախագիծ կա, որը զբաղվելու է նման հարցերով, ինչը, կարծում եմ, լավ սկիզբ կլինի խնդրի լուծման համար»,- ասում է երիտասարդը՝ հավելելով.

«Սա իմ առաջին այցն էր Հայաստան, բայց համոզված եմ՝ վերջինը չի լինի: Վաղն արդեն գնում եմ Հայաստանից: Կարծում եմ՝ այսօր հիմնականում համեղ ուտեստների վրա ժամանակս կծախսեմ:

 

Էլի որոշ հետաքրքիր մտքեր ունեմ հետագայի համար, բայց դեռ վերջանական ոչինչ չեմ ծրագրել: Բայց սկզբի համար ասեմ, որ սրա մեջ կրկին մտնում է երկար քայլելը...

Կցանկանայի հաջորդ տարի էլ գալ Հայաստան եւ օգնել կառուցել եւս մի քանի լեռնագնացային ճանապարհներ: Մի ծրագիր կա, որի շրջանակներում թե՛ տեղացիները, թե՛ արտասահմանցիները ցանկության դեպքում կարող են օժանդակել դրան: Այս ծրագրի շնորհիվ շատ ընկերներ ձեռք բերեցի ու էլի եմ ուզում վերադառնալ: Այս տարի մենք միասին կառուցեցինք 80 կմ լեռնագնացային ճանապարհ, պատկերացրեք, թե ինչքան երկար մենք կարող ենք կառուցել հաջորդ տարի, եթե մեզ միանան ավելի շատ մարդիկ»,- նշեց Վալը:

Լուսանկարները՝ Վալի Instagram-ի էջից

NEWS.am STYLE