Կոչ ենք անում վերադարձնել բոլոր գերիներին.ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը այսօր նոյեմբերի 8-ին տարածել է հայտարարություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հռչակման մեկամյա տարեդարձի կապակցությամբ, ուր մասնավորապես ասված է.
«Այս շաբաթ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը ճանաչում են հրադադարի հռչակման մեկամյա տարեդարձը, որը վերջ դրեց Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև 44-օրյա ինտենսիվ մարտերին:
Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անցյալ տարի ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
Մենք կոչ ենք անում վերադարձնել մնացած բոլոր կալանավորվածներին, ամբողջապես հաշվառել անհայտ կորածներին, թույլատրել տեղահանվածների կամավոր վերադարձը իրենց տները, իրականացնել հակամարտությունից տուժած տարածքների համապարփակ մարդասիրական ականազերծում և հասանալի դարձնել միջազգային մարդասիրական կազմակերպությունները կարիքավորների համար: Մենք նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի ենթադրյալ խախտումները:
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը ներկայումս գտնվում է տարածաշրջանում՝ բոլոր երեք երկրների հետ երկկողմ բնույթի հարցեր քննարկելու և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հիմնախնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն