44-օրյա պատերազմը մեզ համար կմնա ապիկար իշխանությունների սխալ քաղաքականության հետեւանք. Վարդանյան
Բավականին դժվար է խոսել 44-օրյա պատերազմի մասին՝ հասկանալով, որ 44 օրվա ընթացքում մեր նախատակված երիտասարդների մեծ մասն այսօր կլիներ մեզ հետ: 44-օրյա պատերազմը կմնա մեզ համար որպես ողբերգություն, աղետ, ապիկար իշխանությունների սխալ քաղաքականության հետեւանք:
Այդ մասին ասել է Երեւանում մեկնարկած «Համախմբվում ենք» երիտասարդական ֆորումի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Հայաստանի կորսված հնարավորությունները:
«Լրագրող Սեւակ Հակոբյանը 44-օրյա պատերազմի մասին իր քրոնիկոնում հիշատակել է շատ կարեւոր ամսաթիվը՝ հոկտեմբերի 19-ը: Իհարկե մինչ այդ մենք նույնպես ունեցել ենք հնարավորություն դադարեցնելու պատերազմը: Սակայն հոկտեմբերի 19-ին այն օրն է, որի մասին խոսել է նաեւ Ռուսաստանի նախագահը, որի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ, որի մասին խոսել է ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը: Այո, հոկտեմբերի 19-ին մենք ունեինք հնարավորություն վերջ տալ պատերազմին անհամեմատ փոքր կորուստներով, ինչպես մարդկային, այնպես էլ տարածաշրջանային: Սակայն ստացվել էր այնպես, որ առաջարկը, որն իրականում եղել էր հնարավորություն խաղաղությունը վերադարձնելու համար, գաղտնի էր պահվում բոլոր կառույցներից, որոնք պատասխանատու էին պատերազի ընթացքի համար»,-ասել է նա:
Վարդանյանի խոսքով՝ հրապարակումների համաձայն՝ այդ մասին չգիտեին ո՛չ ՊՆ-ն, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Անվտանգության խորհուրդը:
«Հավանաբար, Փաշինյանը միանձնյա կամ իր նեղ շրջանակի անձանց հետո, որոնք իրավասու չեն ընդունել այդպիսի որոշումներ, որոշել էր մերժել խաղաղություն հաստատելու հնարավորությունը: Այդ հնարավորությունը բաց թողելը նշանակել է օրական հարյուր զոհ: Հոկտեմբերի 19-ից նոյեմբերը 9-ը այդ սխալ որոշման հետեւանքով զոհվել է եւս 2000 մարդ: Հետագայում փածինյանական իշխանությունը կեղծ օրակարգ էր շրջանառել, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ի պատերազմը դադարեցվել է մարդկային կորուստներից խուսափելու նպատակով, մնացած 25 հազարի փրկության համար: Եւ եթե երկրի իշխանություններն իրականում հոգ տանեին մեր երիտասարդների կյանքի մասին, հոկտեմբերի 19-ին նրանք պետք է դադարեցնեին պատերազմը, քանի դեռ Շուշին եւ Հադրութը մերն էին, եւ կարելի էր փրկել հազարավոր կյանքեր»,- ասել է պատգամավորը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն