Քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի. Վահե Հովհաննիսյան
Առանց սեթևեթանքի պետք է արձանագրենք, որ քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը` անդրադառնաով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին Հայաստանում:
«Առանց սեթևեթանքի պետք է արձանագրենք, որ քովիդ վիճակը Հայաստանում վերաճել է ազգային աղետի։
Կառավարման խոշոր տապալումները և հասարակության ցածր գիտակցությունը, ձեռք ձեռքի բռնած, լրջագույն աղետի են բերել.
- Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաքացին չի գիտակցում, բա պետությունն ինչի՞ համար է։
- «Մեր բակի»-ի պրեմիերան է, բոլոր հայտնի դեմքերն այնտեղ են՝ առանց դիմակ, իրար գլխի։ Գուցե նրանք չեն հասկանում, որ կարող են վարակվել, վարակել, սպանել. բա պետությունն ինչի՞ համար է։ Այս հարցերը պետք է պետությունը կարգավորի։
- Ճակատագրական ամիսներ ենք ուշացրել պատվաստումը։ Ամբողջ ամառ չկարողացան ուսուցիչներին պատվաստել։ Պետությունն ինչի՞ համար է, որ չկարողացավ 2 ամսվա հեռանկարով նայել իրավիճակին։
- Ինչո՞ւ չի արվում գոնե մասնակի կարճատև «լոքդաուն»՝ մարդկանց կուտակման վայրերում՝ զանգվածային միջոցառումներ, զվարճանքի վայրեր, գոնե՝ երկու շաբաթով, քանի դեռ ալիքն ուժեղ է։ Կարելի էր նաև միջոցներ ձեռք առնել բարձր տարիքային խմբի համար, որպեսզի ռիսկի խմբի մարդիկ կարողանան որոշ ժամանակ զերծ մնալ վարակվելուց։ 60-ից բարձր աշխատող մարդկանց կարելի է որոշ ժամանակ հնարավորություն տալ՝ մնալ տանը՝ պահպանելով աշխատատեղը։
- Եվ այլն»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...