Անտանելի չդարձնեք մարդկանց առանց այն էլ անտանելի կյանքը. Գեղամ Նազարյան
ՀՀ քաղաքացիներ, որեւէ մեկը, որեւէ նախարար իրավունք չունի ձեզ պարտադրել մաքուր օդում դիմակ կրել։ Մաքուր օդ շնչեք, շատ քայլեք եւ ամրացրեք ձեր իմունային համակարգը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Այս գրառումն այն մասին չէ, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը։
Ես դիմում եմ ոստիկանությանը, ոստիկանության ղեկավարությանը, պարեկային ծառայության ղեկավարներին։ Չընկնեք մարդկանց հետեւից, չընկնեք վարորդների հետեւից։ Չպարտադրեք դիմակ կրել, չտուգանեք։ Ուզում եք, հորդորեք դիմակ կրել եւ միայն այդքանը։
Մարդկանց ասֆալտին չփռեք, պատերին չտաք, մի քանի հոգով քաշքշելով բերման չենթարկեք։
Հետպատերազմյան երկրում սա առավել քան անհասկանալի կդառնա։
Բաց տարածքում դիմակի պարտադրումը անհեթեթ, անհասկանալի պահանջ է։ Եթե դեռ չեք հասկացել, գիտակցել, ապա դիմեք մասնագետներին, լսեք աշխարհի լավագույն մասնագետներին։
Անտանելի չդարձնեք մարդկանց առանց այն էլ անտանելի կյանքը, ոստիկանատների աշխատանքը բերման ենթարկածներով չծանրաբեռնեք, դատարանների աշխատանքը անիմաստ չբազմապատկեք։ Խոհեմ եղեք։
Փողոցում դիմակ կրելու պարտադրանքն ընդամենը իմիտացիա է, թե պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Իսկ թե իրականում ինչպես են պայքարում կանդրադառնամ քիչ ավելի ուշ։
ՀՀ քաղաքացիներ, որեւէ մեկը, որեւէ նախարար իրավունք չունի ձեզ պարտադրել մաքուր օդում դիմակ կրել։ Մաքուր օդ շնչեք, շատ քայլեք եւ ամրացրեք ձեր իմունային համակարգը։
Հուսով եմ, որ ոստիկանության ղեկավարությունը չի տրվի պոպուլիզմին եւ մենք փողոցներում ականատես չենք լինի զազրելի տեսարանների։ Ականատես չենք լինի, թե ինչպես են քաշքշում պատերազմի մասնակցին, պատերազմում զոհվածի ծնողներին, քույրերին, եղբայրներին, կոմունալներն ու վարկերը, երեխաների ուսման վարձավճարները մի կերպ վճարող ՀՀ քաղաքացիներին»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն