Հակառակորդը կրակ է բացել Երախսի ուղղությամբ, այրվում է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՊՆ-ից հայտնեցին նաեւ, որ կրակելու հետեւանքով այրվում է բնակիչներից մեկի անասնագոմն ու խոտի մի քանի դեզեր։
Նախարարությունից ասացին, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Նշենք՝ քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:
Այս դեպքի առնչությամբ NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ գյուղի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի հետ, որը հերքեց, թե հակառակորդը կրակել է Երասխի ուղղությամբ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն