Հայտնվել ենք գերտերությունների շահերի կիզակետում. Սեյրան Օհանյան
Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն է դարձել, և արտաքին ու ներքին սպառնալիքները ՀՀ սահմաններից ներս են գտնվում ու դոփում են մեր դռները։ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից անցել է մեկ տարի, սակայն մեր պետության, գերատեսչությունների կողմից լիարժեք գնահատական չի տրվել այդ իրավիճակին։
«Բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական ու ռազմական կառավարման ոլորտներին։ Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների և գերտերությունների ուշադրության և շահերի կիզակետում, ավելացել է միայն մեկ բան, որ տարածաշրջանային դերակատարները, հատկապես Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ներխուժել է Հարավային Կովկաս և փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի ու Արցախի վրա»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Վերջինս նկատեց՝ մի քանի ուղղություններով այս մեկ տարվա ընթացքում լուրջ աշխատանքներ պետք է կատարվեին։ Բացի այն, որ անվտանգության վիճակն այսօր փխրուն է, ՀՀ իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսի խնդիրներին, քան սահմանային իրավիճակին։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն