Դատարանն Արմեն Գևորգյանին գերի է պահում՝ թույլ չտալով կատարել իր պարտավորությունները
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով վերացնել Գևորգյանի նկատմամբ կիրառված սահմանային տեղաշարժի արգելքը։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ Արմեն Գևորգյանը հանդիսանում է ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ունի անձեռնմխելիություն։ Բացի այդ՝ 2021թ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նշանակված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստ, որին պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը, ուստի, պաշտպանը դատարանին խնդրեց վերացնել Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ թույլատրել նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը մեկնել ՀՀ-ից։ Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ երկու նիստ բաց է թողել, իսկ առաջիկա նիստը լինելու է լիագումար, որը ենթադրում է, որ բոլոր մասնակիցները պետք է ներկա լինեն։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ առարկեց՝ նշելով, որ սահմանային տեղաշարժի սահմանափակումները վերացնելու հիմքեր այս պահին առարկա չեն։
Ավելին, ըստ նա, նոյեմբերի 30-ը նաեւ երեքշաբթի է, իսկ դատական նիստերը տեղի են ունենում հենց այդ օրերին։
Ըստ Պետրոսյանի՝ դատարան ներկայացված փաստաթղթերից պարզ չէր, թե արդյոք ամբաստանյալի ֆիզիկական ներկայությունը պարտադիր է նիստին, թե կարող է մասնակցել նաև առցանց տարբերակով, հետևաբար, ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը չի անդրադառնում սահմանը հատելու արգելքն ընդհանրապես վերացնելուն։ Իսկ ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում ՀՀ-ից բացակայելը թույլատրելուն, ապա, ըստ դատարանի, պաշտպանության կողմի ներկայացված նյութերի ակնհայտ է դառնում, որ նշված նիստին կարող են մասնակցել նաև առցանց տարբերակով, հետևաբար, միջնորդությունը մերժվեց։ Արմեն Գևորգյանն էլ առարկեց՝ նշելով, որ պատվիրակության անդամն է որոշում, թե ինչ ձևաչափով պետք է մասնակցի ԵԽԽՎ նիստին, իսկ դատարանի գործողությունները, ըստ Գևորգյանի, դուրս են գալիս ՀՀ-ի սահմաններից, ինչը հետևանքներ է ունենալու։ Նրա խոսքով՝ այլևս չի տեսնում այս դատարանում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունը։
«Ես իմ փաստաբաններին խնդրում եմ մտածել, թե ինչ միջոցներ ձեռնարկել, սա արդեն, ըստ էության, կոչվում է քաղաքական գերի, այսինքն՝ դատարանն Արմեն Գևորգյանին գերի է պահում՝ թույլ չտալով կատարել իր միջազգային պարտականություններն ու պարտավորությունները, սա բոլոր տրամաբանություններից, իրավաչափություններից դուրս է, ես գտնում եմ, որ դատարանն իմ նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի ու դա չի թաքցնում իր ոչ իրավաչափ գործողություններով», - ասաց Գևորգյանը
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ